«Ջրի մաֆիա» ասելը մի քիչ բարձր է հնչում». Ջրային պետական կոմիտեի նախագահը՝ վարչապետի հայտարարության մասին
Հայաստանում անբարեխիղճ ջրօգտագործողների մեջ անձամբ նախկին պաշտոնյաներ չկան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը՝ անդրադառնալով անբարեխիղճ ջրօգտագործողներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ջրային մաֆիա» արտահայտությանը, եւ արած այն հայտարարությանը, որ եթե կա «ջրային մաֆիա», ապա պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի, Վարդան Մելքոնյանը արձագանքեց. ««Ջրի մաֆիա» ասելը մի քիչ բարձր է հնչում։ Այո ծանոթ եմ, ես էլ եմ լսել։ Եթե իրենց գնահատենք, ապա նրանք անբարեխիղճ, ոչ պարտաճանաչ եւ իրենց բիզնեսի շահերը պաշտպանող ինչ-որ խումբ մարդիկ են, որոնք, այո, տարիներ շարունակ ունեցել են ջուր, ջրի համար վճարել են չնչին»։
Հարցին՝ արդյոք անբարեխիղճ ջրօգտագործողների մեջ կան նաեւ նախկին պաշտոնյաներ, Վարդան Մելքոնյանը պատասխանեց. «Նախկին պաշտոնյաները հիմնականում իրենց անուններով չեն իրականացրել, կան այլ տարբերակներ, շաղկապված ընկերներ, բարեկամներ, բայց անձամբ նախկին պաշտոնյա չկա»։
Կոմիտեի նախագահն ասաց, որ այդ անբարեխիղճ սպառողներից կան այնպիսիք, որոնք փորձում են իրավական դաշտ բերել իրենց ջրօգտագործումը եւ դառնալ պարտաճանաչ բաժանորդներ. «Ունենք հարուցված քրեական գործեր, ընթացքի մասին տեղյակ կպահեն իրավապահ մարմինները»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ