«Ով սաղ, ով մեռած». Անցումային արդարադատության գործընթացը դժվար գլուխ գա
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե որքան էլ «նորակոչիկ», սկոլիոզի պատճառով բանակում չծառայած արդարադատության 28-ամյա նախարարը գերազանցիկի առոգանությամբ եւ պատրաստակամությամբ ձեռնամուխ է եղել անցումային արդարադատության կյանքի կոչմանն ու առանց դատարանի վճռի`գույքի բռնագանձման «սակրալ» գործընթացի իրականացմանը, շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է, այդուհանդերձ գործընթացը դժվար գլուխ գա։
Բանն այն է, որ օրինագիծը պետք է անցնի միջազգային եւ Վենետիկի փորձաքննությունը, ուր կարծիքները միանշանակ չեն, որովհետեւ այնտեղ եւս հասկանում են, որ հայաստանյան իշխանությունները ցանկանում են, մի կողմից, իրենցով անել դատական համակարգը, մյուս կողմից, կատարել սեփականության վերաբաշխում:
«Միջազգային փորձաքննութունը կտեւի վեց ամիս, մինչ այդ ով սաղ-ով մեռած, եւ հետո` կա նաեւ հայաստանյան Սահմանադրության հետ համապատասխանության խնդիր. ինչը եւս խիստ ժամանակատար է», -ասաց մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ