ՍԱՍ գրուպն է պետք առանց ՍԱՍ-ի Արտակի
Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպես են ՀՀԿ-ականներն ու անձամբ ՍԱՍ-ի Արտակն արդարանալու, թե բա ինքը կապ չունի այդ պատմության հետ, որ իր աշխատողներն առանց իր իմանալու այդպիսի ժողովներ էին հրավիրում, ձայներ հավաքում ու սպառնում աշխատողներին աշխատանքից հանել, եթե Արտակ Սարգսյանի համար ձայն չբերեն։ Չեմ զարմանա, որ Արտակ Սարգսյանը հայտարարի, թե ինքն ընդհանրապես կապ չունի ՍԱՍ գրուպի հետ, իսկ ՍԱՍ-ի Արտակ իրան լրիվ ուրիշ բանի համար են ասում։
Կամ էլ գուցե հայտարարի, որ սա «դավադրություն» է իր դեմ և իրականում այդ մարդիկ ՍԱՍ գրուպում չեն աշխատում, դերասաններ են, որոնց վարձել են իր անունը գցելու համար։ Դե ինչ, տարբերակ է։ Համոզված եմ նաև, որ Արտակ Սարգսյանի անմեղության սեփական վարկած կառաջարկի նաև Տիգրան Մուկուչյանը։
Բայց սա միայն այն դեպքում, եթե այս ձայնագրությունը պատահական է հայտնվել լրատվամիջոցներում։ Գուցե Սերժ Սարգսյանն այսպիսի ձայնագրություններ ունի բոլոր իր թիմակիցների մասին և հիմա նրան կամ Սաշիկին ՍԱՍ գրուպն է պետք առանց ՍԱՍ-ի Արտակի։ Հա ի՞նչ կա որ։ Դե մենակ Արտակ Սարգսյանով չի ՀՀԿ-ն ՀՀԿ։ Մեկը ավել, մեկը պակաս, իսկ սուպերմարկետների ցանցը լավ եկամտաբեր բիզնես է։ Արտակի տեղը հանգիստ կարող է զբաղեցնել մի անլեզու հանրապետական, ով Արտակից ոչպակաս ջանասիրությամբ «կնոպկա կսեղմի» հանուն Սերժ Սարգսյանի։
Ի վերջո, Արտակ Սարգսյանը միակ կեղծարարը չի։ Իհարկե, ոչ մեկ նրա հետևից չի լացի, եթե ինքը պատժվի իր կատարած հանցանքի համար։ Բայց եթե ՍԱՍ-ի Արտակն է պատժվում, ապա մյուսներն էլ պետք է պատժվեն՝ ՀՀԿ պարագլխի գլխավորությամբ։ Այլապես դա ոչ թե արդարադատություն կլինի, այլ հերթական անգամ՝ օրենքի միջոցով անձնական խնդիրներ լուծելու դեպք։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել