«Այս գործընթացի մեջ բավականին շատ հարցականներ կան». փաստաբանը՝ դատախազության միջնորդության մասին
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը սպասելի էր։
Նշենք, որ այսօր գլխավոր դատախազը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը, ըստ սահմանված կարգի՝ պետք է քննվի առաջին նիստի ժամանակ։
«Առաջ ընկնել և ենթադրություններ անել, թե ո՞ւմ այդ գործը կմակագրվի և ինչպե՞ս, պնդումներ չանենք։ Այս պահին շատ ավելի լուրջ խնդիր կա՝ մեր իմանալով, բայց այժմ ճշտում ենք, գործը չի ուղարկվում Առաջին ատյանի դատարան, որոշել են, մեջբերում եմ՝ գործավարության կարգով սպասենք, մինչև բողոքարկման ժամկետն ավարտվի։ Նման գործավարության կարգ ինձ դեռ հայտնի չէ, բայց չեմ էլ պնդում, որ չկա, հիմա փորձում ենք հասկանալ՝ ուղարկո՞ւմ են, թե՞ ոչ։ Քանի որ գործը պետք է ուղարկվի Առաջին ատյանի դատարան, որպեսզի այնտեղ ընթացք տրվի, քանի որ անձի ազատության հետ կապված խնդիր կա քննելու»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ վերը նշած խնդիրը կարգավորելուն զուգահեռ՝ կփորձեն հասկանալ, թե ինքնաբացարկի ի՞նչ միջնորդություն է Դատախազությունը ներկայացրել, ի՞նչ հիմքերով ու ինչի՞ հիման վրա, և արդյոք դրա հիմքում դրել են միայն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշման փա՞ստը, թե՞ այլ հանգամանք։
«Այս գործընթացի մեջ բավականին շատ հարցականներ կան»,-շեշտեց Արամ Օրբելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ մինչև այս պահը դեռևս Վճռաբեկ դատարան չեն դիմել։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում կայացրեց։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ