Ժակլին Քենեդիի՝ 1 մլն դոլարով գնված կալվածքը վաճառվում է 65 մլն դոլարով (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի դուստրը՝ Քերոլայն Քենեդին, վաճառքի է հանել իր մոր կալվածքը, հայտնում է CNN-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տունը, որտեղ մեծացել է Քենեդի ընտանիքի երեք սերունդ, վաճառվում է 65 մլն դոլարով: Ընդ որում՝ Ժակլին Քենեդին 1979 թվականին կալվածքը գնել էր 1 մլն դոլարով:
Կալվածքի ընդհանուր մակերեսն ավելի քան 1900 քառակուսի մետր է:
«Քառասուն տարի առաջ, երբ մայրս առաջին անգամ տեսավ «Կարմիր դարպասներ» ագարակը, անմիջապես սիրահարվեց դրան: Լճակները և բլուրները նրան հնարավորություն տվեցին ստեղծելու իր աշխարհը, որը միավորում էր բնության, ընտանիքի և գրքերի հանդեպ նրա սերը», - ասել է Քերոլայն Քենեդին:
Իր որոշումը նա բացատրել է այն հանգամանքով, որ Ժակլին Քենեդիի թոռներն արդեն մեծացել են, իսկ ընտանիքի համար եկել է առաջ գնալու և իրենց համար ինչ-որ բան ստեղծելու ժամանակը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ