Վրաց հայտնի ջազ երգչուհի Նինո Քաթամաձեն հրաժարվել է ելույթ ունենալ Ռուսաստանում
Հանրաճանաչ վրաց ջազ երգչուհի Նինո Քաթամաձեն սատարել է Թբիլիսիում բողոքի ցույցի մասնակիցներին, որոնք հունիսի 20-ից ամեն օր հավաքվում են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, եւ հայտարարել, որ այլեւս երբեք ելույթ չի ունենալու Ռուսաստանում: Իր մտադրությունների մասին երգչուհին գրել է կիրակի ֆեյսբուքյան իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 22-ին Քաթամաձեն ելույթ է ունեցել Մոսկվայում ջազի փառատոնին, որից հետո դարձել է վրաց հասարակության կողմից քննադատության առարկա: Մարդկանց մի մասը քննադատել էին նրան, քանի որ նա ելույթ էր ունեցել Ռուսաստանում Թբիլիսիում հունիսի 20-ին խորհրդարանի շենքի մոտ հակառուսական ցույցը դաժանաբար ցրելուց հետո:
«Ես ասել եմ այդ համերգի ժամանակ եւ ցանկանում եմ ձեզ եւս հայտնել, որ դա իմ վերջին ելույթն էր Ռուսաստանում»,-գրել է Քաղամաձեն:
Երգչուհին նաեւ հայտարարել է, որ համաձայն է Վրաստանում ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի մասին ցուցարարների պահանջի հետ: «Այս գրառմամբ ես ցանկանում եմ նախ հայտնել իմ բողոքը իշխանություններին եւ միանալ պահանջին, որ Գախարիան պետք է հրաժարական տա»,-հավելել է նա:
Նինո Քաթամաձեն վրացի ջազային երգչուհի է եւ կոմպոզիտոր: Քաթամաձեն Insight խմբի հետ միասին կատարել է այնպիսի ֆիլմերի երգերը, ինչպիսիք են Ալեքսանդր Գրաբարի «М8 մայրուղի», Ալեքսանդր Աթանեսյանի «Սպանել թագավորին», Ռեզո Գիգինեիշվիլիի «Սեր ակցենտով» եւ այլն:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ