Աստղաֆիզիկոսները բացատրել են գերծավալուն սեւ անցքերի ձեւավորման երեւույթը
Գերծավալուն սեւ անցքերը հայտնաբերվել են բազմաթիվ գալակտիկաների կենտրոնում: Դրանց մոտակայքում տեղի ունեցող գործընթացների միջոցով ձգողական նյութից ակրեցիոն դիսկի ձեւավորումը բացատրվում է, օրինակ, քվազարների հզոր ճառագայթմամբ: Վերջին տասնամյակում հայտնաբերվել էին գերծավալուն սեւ անցքեր, որոնցից շատերը միլիարդավոր անգամ ծավալուն են, քան Արեւը եւ ունեն մեծ կարմիր շեղումներ: Դա նշանակում է, որ դրանք գոյություն են ունեցել մեր Տիեզերքում Մեծ պայթյունից ընդամենը 800 միլիոն տարի հետո, գրում է «Նաուկա ի ժիզն»-ը:
Սակայն ժամանակակից աստղաֆիզիկան համարում է, որ սեւ անցքերն առաջանում են աստղերի էվոլյուցիայի արդյունքում, երբ վերջին փուլում թերմոմիջուկային վառելիքից զրկվելով՝ ծավալուն աստղի մնացորդը հետ է քաշվում, վերածվում է փոքր մարմնի մեջ հզոր ձգողականության ուժով: Այնուհետեւ դրանք կարող են մեծանալ՝ կլանելով շրջապատող մատերիան: Այդպիսի երիտասարդ եւ շատ ծավալուն սեւ անցքերի գոյությունը կասկածի է ենթարկում ձեւավորման այդպիսի սցենարը, չէ՞ որ այդ ժամանակ դեռ չկար աստղերի բավարար քանակություն, որոնք անցել էին ամբողջ էվոլյուցիոն ճանապարհը:
Արեւմտյան համալսարանի աստղաֆիզիկոսները մշակել են վաղ Տիեզերքում գերծավալուն սեւ արկղերի ձեւավորման տեսությունը: Այդ մասին նրանք գրել են Astrophysical Journal Letters պարբերականում:
Նրանց կարծիքով՝ վաղ Տիեզերքում կար կարճատեւ ժամանակաշրջան, երբ գերծավալուն սեւ անցքերը կարող էին ձեւավորվել եւ արագ մեծանալ առանց աստղի նախապես ձեւավորվելու՝ պարզապես ներքաշելով հիմնական գունդը՝ շրջակա պլազմայի սաղմը: Այնուհետեւ ինչ-որ ժամանակ փոփոխվող պայմանները դադարեցրել են այդ գործընթացը: Ընդ որում՝ սեւ անցքերը ձեւավորվում են շատ արագ բավականին կարճ ժամանակահատվածում: Այդպիսի ուղղակի կոլապսի սցենարը ենթադրում է, որ սեւ անցքերի նախնական ծավալները շատ մեծ են, քան աստղերի մնացորդի ստանդարտ սցենարի պարագայում:
Գերծավալուն սեւ անցքերի ձեւավորման այդպիսի սցենարը թույլ է տալիս բացատրել դրանց գոյությունն ու հսկայական ծավալները մեր Տիեզերքի էվոլյուցիայի դեռեւս շատ վաղ փուլում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...