Օգտատերերին ցնցել է ծննդաբերությունից հետո նիհարած Մեգան Մարքլի արտաքինը
Սասեքսի դքսուհու արտաքին տեսքը հիացրել է սոցիալական ցանցերի օգտատերերին։ Մեգան Մարքլի ու նրա ամուսնու՝ արքայազն Հարրիի լուսանկարները հրապարակել են նրանց Instagram-յան պաշտոնական էջում։
Սասեքսի դուքսն ու դքսուհին դիտել են «New York Yankees» եւ «Boston Red Sox» թիմերի միջեւ բեյսբոլային հանդիպումը։ Թագավորական զույգի երկրպագուներին հիացրել է այն հանգամանքը, որ Մեգան Մարքլը ծննդաբերությունից երկու ամիս անց վերականգնել է իդեալական կազմվածքը։
«Ինձ բացատրեք՝ ինչպես Արչիի 37-ամյա մայրը 22 տարեկանի տեսք ունի»,- զարմացել է օգտատերերից մեկը։ «Մեգանն, իսկապես, գեղեցիկ է ու երջանիկ տեսք ունի։ Ես չեմ կարողանում պատկերացնել, որ հնարավոր է այդքան լավ տեսք ունենալ եւ հանրությանը ներկայանալ ծննդաբերությունից երկու ամիս անց»,- գրել է մեկ այլ օգտատեր։ Մյուսները նշել են, որ Մեգանը հյուծվածք տեսք չունի, իսկ նրա կազմվածքը շատ բնական է։
Մայիսին երկրպագուներին զարմացրել էր Սասեքսի դքսուհու արտաքին տեսքը տեսանյութում, որում նա պատկերված էր ամուսնու ու նորածին որդու հետ։ Մեգանը կրում էր բրիտանացի դիզայներ Գրեյս Ուոլես Բոների սպիտակ զգեստը, որը զարդարված էր գոտիուվ ու ընդծում էր գոտկատեղը։ Երկրպագուներին զարմացրել է դքսուհու համարձակությունը, որն այդպիսի զգեստ էր կրում ծննդաբերությունից հետո՝ անկախ մեծացած որովայնից։
Մայիսի 6-ին լույս աշխարհ է եկել արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի առաջնեկը։ Երեխային տվել են Արչի Հարիսոն Մանունթբաթեն-Վինձոր անունը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ