Մեսի․ Բրազիլիա - Արգենտինա խաղում ֆավորիտ չի լինի
Բրազիլիա - Արգենտինա խաղում ֆավորիտին նշելը բարդ է, կլինի մրցակցային պայքար, ասել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ խոսելով Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջիկա դիմակայության մասին։
Քառորդ եզրափակիչում Արգենտինան 2։0 հաշվով հաղթել է Վենեսեուելային, Մեսին իր խաղից գոհ չէ։
«Սա լավագույն մրցաշարը չէ ինձ համար։ Ես չեմ խաղում այնպես, ինչպես սպասում էի։ Բայց կարեւոր է, որ մենք հաղթեցինք։ Մենք ունենք լավ խաղացողների խումբ։ Մենք ընկերություն ենք անում, ձգտում ենք արագ հարմարվել։
Այո, խաղադաշտերի վիճակը խայտառակույթուն է։ Գնդակը ճագարի նման է, դժվար է այն վերահսկել, բայց պետք է հարմարվենք։ Բրազիլիան խաղում է տանը, իր ֆանատներին ցանկանում է ցույց տալ առավելագույնը, բայց մեր առաջիկա դիմակայությունում ֆավորիտ չի լինի»,- Մեսիի խոսքը մեջբերում է A Bola-ն։
Բրազիլիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են