Տիգրան Սարգսյանը ԵՏՄ-ում ռոումինգը չեղարկելու հեռանկարների մասին
Առաջին փուլում մենք պետք է պարզենք սպասարկումների սակագների մեթոդաբանությունը ռոումինգի չեղարկման դեպքում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով այն մասին, թե երբ կարող է չեղարկվել ռոումինգը Եվրասիական տնտեսական միությունում։
«Մենք դիմել ենք Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովին՝ այս հարցը պարզելու խնդրանքով, որպեսզի նման անռոումինգ ռեժիմ, ինչպես Ռուսաստանում, ստեղծվի եվրասիական տարածքում։ Հիմա մենք պետք է բանակցություններ սկսենք բոլոր օպերատորների հետ, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են հինգ երկրների տարածքում, որպեսզի նրանք Ռուսաստանի Դաշնության օրինակով համաձայնության գան եւ չեղարկեն ռոումինգը Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Մեր եվրոպացի գործընկերները հանել են ռոումինգի վճարը ԵՄ երկրների տարածքում՝ դա կարեւոր քայլ համարելով առանց սահմանի դիջիթալ տարածքի ստեղծման ճանապարհին։
Առաջին փուլում մենք պետք է որոշենք սպասարկումների սակագների մեթոդաբանությունը ռոումինգը չեղարկելու դեպքում, բիզնեսի երկխոսություն վարենք ազգային կառավարությունների հետ, որովհետեւ ակնհայտ է, որ բիզնեսն ինչ-որ տեղ կընդդիմանա, որպեսզի չկորցնի իր եկամուտները։ Մենք արդեն նախաձեռնել ենք այդ երկխոսությունը, հիմա մենք բանակցում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Կա փոխադարձ ընկալում։ Պետք է նշել, որ շնորհիվ հանձնաժողովի իրականացրած աշխատանքի՝ ռոումինգի արժեքն արդեն մի քանի անգամ կրճատվել է Եվրասիական միության տարածքում։ Դա նույնպես էական առաջընթաց է։ Հիմա մենք պետք է օպերատորներին նստեցնենք բանակցությունների սեղանին, որպեսզի մշակվի համաձայնեցված որոշում ռոումինգի չեղարկման համար»,- նշել է նա։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ