Ռուսաստանը Թրամփին 2020թ. Մոսկվա է հրավիրել. ԱՄՆ նախագահը դրական է արձագանքել
Ռուսաստանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությանը:
Ինչպես նշում է Russia Today-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք ԱՄՆ նախագահին հրավիրել ենք հաջորդ տարվա մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարությանը»,-«Ռոսիա 24»-ի եթերում ասել է Ուշակովը:
Նա հավելել է, որ Թրամփը դրական արձագանք է տվել:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ 2020թ. նշվելիք տարեդարձն իրոք առանձնահատուկ է լինելու:
Հիշեցնենք, որ ճապոնական Օսակայում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը: Երկու տերությունների ղեկավարների միջև բանակցությունները տևել են մեկուկես ժամ:
Հանդիպման մեկնարկից առաջ ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ հրաշալի արդյունքներ է ակնկալում այս հանդիպումից: Հատկանշական է, որ հանդիպման ժամանակ Թրամփը կատակել է՝ ասելով Պուտինին, որ նա «չմիջամտի ամերիկյան ընտրություններին»:
Հատկանշական է, որ հանդիպմանն առաջինը ներկայացել է Թրամփը, մինչդեռ Պուտինը փոքր-ինչ ուշացել է:
Նշենք, որ վերջին երեք տարում սա երկու ղեկավարների երրորդ հանդիպումն է:
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ TOP-NEWS.AM-ԻՆ TELEGRAM-ում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ