Գախարիան խախտեց լռությունը. ի՞նչ է ասում Վրաստանի ՆԳ նախարարը
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան արդեն 8 օր տևող ակցիաների ֆոնին, որոնց պահանջներից մեկը նախարարի հրաժարականն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման մասին: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։
Գախարիայի խոսքով հունիսի 20-ի գիշերը ոստիկաններն օգտագործել են լեգիտիմ ուժ կիրառելու իրենց իրավունքը: Ինչ վերաբերում է համաչափ ուժ կիրառելուն, նախարարի խոսքով, կան որոշակի հարցեր և դրվագներ որոնք դեռ պետք է հետաքննվեն:
«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ հունիսի 20-ի գիշերը, սկզբից մինչև վերջ իմ պատասխանատվությունն է: Այս պատասխանատվությունից ես չեմ փախչում: Ինչպես նաև իմ պատասխանատվությունն է, այն ամենը ինչ մեր հանրությունում կատարվում է, երբ ժողովրդական դատարաններ ենք սարքում, դատում որոշ մարդկանց, այդ թվում ոստիկաններին»,- հայտարարել է Գախարիան:
Գախարիայի խոսքով, եթե միջադեպի ընթացքում եղել են համակարգային խախտումներ, նա պատրաստ է պատասխան կրել, սակայն թույլ չի տալու, որ իրավական պետության և ինստիտուտների փլուզում տեղի ունենա: ՆԳ նախարարի խոսքով՝ նա պաշտոնին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի համոզվել, որ ակցիան ցրելուն մասնակցած ոստիկաններից ոչ մեկն անարդարության զոհ չի դառնա:
Խոսելով ակցիան ցրելու ընթացքում կիրառված ռետինե փամփուշտների մասին, Գախարիան հայտարարել է, որ անթույլատրելի որևէ տեսակի փամփուշտ չի կիրառվել ակցիան ցրելու համար:
Ինչ վերաբերում է ՆԳ նախարարի՝ 8 օր հանրության առաջ դուրս չգալուն, Գախարիան պատասխանել է, որ չէր ուզում ավելորդ զայրույթ ու իրավիճակի թեժացում առաջացնել:
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց մեկնարկած թվով 8-րդ բողոքի ցույցի ժամանակ ակտիվիստները շարունակում են պահանջել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Սա ցուցարարների 3 հիմնական պահանջներից վերջինն է, որը շարունակում է անբավարար մնալ: Մյուս երկու պահանջները՝ համամասնական ընտրություններ 2020 թվականից և հունիսի 20-ի գիշերը ձերբակալվածներին ազատ արձակելն իշխանությունը բավարարել է:
Այսօր ցուցարարները երթով շարժվում են դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի տուն: Հարկ է նշել, որ մինչ այս բողոքի ցույցերի շրջանակներում ցուցարարները երթերով շարժվել են կառավարության շենք, «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր գրասենյակ, ինչպես նաև ավտոերթով՝ դեպի Վրաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր մասնաշենք:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի