Նախապես պլանավորած «սցենարով» կաշառքի շուրջ զրույց են վարել բժշկի հետ.ԱԱԾ բացահայտումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք:
ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով, հանդիպել են Երեւանի բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչի հետ, որի ընթացքում նախապես պլանավորված «սցենարով», վարել են գումար պահանջելու եւ ստանալու մասին համապատասխան զրույց եւ ձայնագրել այն:
Հետագայում, սպառնալով հրապարակել բաժանմունքի վարիչի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ պարունակող ձայնագրությունը, պահանջել են 1500 ԱՄՆ դոլար գումար:
2019թ. հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո 1500 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է նշված անձանց, ինչից հետո նրանք ձերբակալվել են:
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարվում է նախաքննություն:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ