Լիտվայի կաթոլիկ եկեղեցին հրաժարվում է պսակադրել ամուսնական պայմանագիր ունեցողներին
Լիտվայի կաթոլիկ եկեղեցին չի ճանաչում ամուսնական պայմանագրերի իրավազորությունը եւ դրա հիման վրա հրաժարվում է ամուսնացնել զույգերին, որոնք այդպիսի պայմանագիր են կնքել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Լիտվայի կաթոլիկ եկեղեցու Վիլնյուսի արքեպիսկոպոսարանի եկեղեցական դատարանի դատավոր Վիտաուտաս Բրիլյուսը հայտարարել է, որ եկեղեցական ամուսնությունը ամուսանլուծվելու հնարավորություն չի նախատեսում:
«Քրիստոնեական ամուսնությունը կնքվում է ամբողջ կյանքի համար, իսկ նրանք, որոնք նախօրոք ապահարազանի դեպքի համար ամուսնական պայմանագիր են կնքում, չեն ընդունում այս եկեղեցական կարգը: Դեռեւս չամուսնացած՝ նրանք արդեն պատրաստ են ամուսնալուծվելուն»,- պարզաբանել է Բրիլյուսը: Նրա խոսքով՝ այսպիսի զույգերը խորանի մոտ անելիք չունեն:
Պետռեգիստրի տվյալներով՝ 2018 թվականին փաստաթուղթը, որում ամրագված են ամուսնալուծության դեպքում ունեցվածքի բաժանման պայմանները, երկրում ստորագրել են 1,8 հազար նորապսակ զույգեր: Նրանցից 600-ը դա արել է դեռեւս մինչեւ ամուսնություն կնքելը, մնացյալը՝ հարսանիքից հետո: 2002 թվականից, երբ Լիտվայում օրենսդրորեն հաստատել են ամուսանական պայմանագրի ընթացակարգը եւ սկսել այս տեղեկությունները ռեգիստր մտցնել, այս հնարավորությունից օգտվել է ընդամենը 15 հազար զույգ: Իրավաբանների կարծիքով՝ սա ամուսնական հարաբերությունները ավելի կայուն է դարձնում եւ ազատում շահախնդիր բնույթի որեւիցե կասկածից:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից