Հայաստանի ամենաշքեղ հյուրանոցը վերածվում է աղբանոցի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ քարոզարշավի շրջանակում հայտարարել էր, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը:
Վարչապետի այս հայտարարությունից անցել է ավելի քան կես տարի, սակայն այս ընթացքում ներդրողների եւ գնորդների կողմից հետաքրքրություն չկա այդ հյուրանոցի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղում ծանոթացավ իրավիճակին եւ պարզեց, որ Հայաստանի ամենաշքեղ եւ բարձրակարգ հյուրանոցն առաջիկայում կվերածվի աղբանոցի կամ կթալանվի, եթե շարունակվի պատշաճ վերահսկողություն չիրականացվել:
Նշենք, որ դեպի հյուրանոց տանող ճանապարհը երկաթե ձողով փակված էր, վրան գրված՝ STOP. հուշում էր, որ արգելված տարածք է, բայց ցանկացած անձ կարող է ազատորեն «հաղթահարել» STOP-ը ու հասնել հյուրանոց:
Թերեւս պատկերացրիք, որ այս իրավիճակում չի բացառվում, որ հյուրանոցը թալանվի, ու այդպես թալանված էլ պետությունը կոպեկներով աճուրդի հանի այն: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները արձանագրեցին, որ հյուրանոցի մի քանի ապակի արդեն կոտրված են, հետնամասի դռները բռնակներ չունեն, պոկված էին, այսինքն՝ հյուրանոցը ապահովագրված չէ գողերից ու չարագործներից:
Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու պատշաճ պահպանություն չի իրականացվում հյուրանոցի տարածքում:
Հարցին ի պատասխան՝ Բաբայանն արձագանքեց՝ նշելով. «Այնտեղ սեփականատերերը ոստիկանության հետ պայմանագիր ունեն կնքած, եւ հսկողություն է իրականացվում: Ես նորից կճշտեմ, բայց գիտեմ, որ հսկողություն կա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ