«Եթե վերադասը ընկել է հետեւիցդ, միեւնույն է, մի բան կսարքի, կհանի». «Զատիկ» կենտրոնի տնօրեն
Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանին ազատման դիմում գրելու պահանջ է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ըստ Մնացականյանի՝ անհիմն պատճառով։ Այս մասին հունիսի 27-ին, NEWS.am-ին պատմեց Աշոտ Մնացականյանը։ Նշենք, որ այսօր Մնացականյանին կանչել էին Սոցապ նախարարությունից, ժամեր անց նա աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։
«Վերադասն ինձ այսօր առավոտյան կանչեց ու ասաց՝ դիմումդ գրի։ Սոցապ նախարարությունում որեւէ քննարկում չենք անցկացրել, ինձ կանչել ու դա են ասել։ Իրենք ինձ ասացին, որ որոշել են նոր մեթոդներով աշխատել։ Նրանց խոսքով՝ երեխան պետք է մտնի այս հաստատություն եւ կարճ ժամանակում դեպի դրականը փոխված դուրս գա, սակայն նման բանն անհնար է։ Աշխարհում նման բան չկա, որ երեխան հրթիռային արագությամբ փոխվի որեւէ մեթոդի կիրառմամբ։ Վերջիվերջո վերադասն է, ու եթե ընկել է հետեւիցդ, միեւնույն է, վերջը մի բան կսարքի, կհանի»,- ասաց Մնացականյանը։
Մնացականյանն ասաց, որ իրեն ասել են՝ ինքը չի բավարարում իրենց մեթոդներով աշխատելու տարբերակին։ Հարցին՝ ինքը տեղյակ է, կա տնօրենի թեկնածու, թե՝ ոչ, Մնացականյանը դժվարացավ պատասխանել. «Դեռ անհայտ է, հավանաբար, կլինի մրցույթ, ու կընտրեն այլ մարդու»։
NEWS.am-ը զրուցեց նաեւ կենտրոնի աշխատակիցներից Ալեքսանդրիա Կոտանովայի հետ։ Նա ասաց, որ աշխատակիցներն այս պահին ստորագրահավաք են անում, որպեսզի ներկայացնեն Սոցապ նախարարին. «Մենք պետք է ցույց տանք, որ դեմ ենք իրենց այդ որոշմանը։ Ամբողջ անձնակազմը գործադուլ է անելու, եւ գնալու է նախարարության բակ, հանդիպում պահանջելու նախարարի հետ, եթե մեր տնօրենին ազատեն աշխատանքից։ Այդքան նվիրված իր աշխատանքին եւ սաներին ես երբեւէ չեմ տեսել, մարդուն աշխատանքից անհիմն ազատելն ուղղակի անընդունելի է»;
Ալեքսանդրիայի խոսքով՝ Մնացականյանը հաստատությունում սիրված մարդ է, եւ, որ հիմա էլ աշխատակիցներին հորդորում է որեւէ բողոքի ակցիա չկազմակերպել եւ հարմարվել այդ որոշման հետ. «Դեռ նախարար չեղած, արդեն տնօրեն է ազատում, թող ինքը հլը մի հատ մանկատան շրջանավարտների բնակարանների հարցը լուծի։ Էլի ծանոթ-բարեկամ են ուզում խաղացնել»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ