Ռուսաստանը եւ Հայաստանը «Բանակ-2019» համաժողովում մի շարք պայմանագրեր են կնքել. նոր պայմանագրեր են նախատեսված
«Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովում Հայաստանի եւ Ռուսաստանի Ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունները պայմանագրեր են ստորագրել եւ նախատեսում են եւս մի քանի գործարք կնքել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների շուրջ: Այս մասին «Զվեզդային» ասել է Հայաստանի ՌԱՀ նախագահ Ավետիք Քերոբյանը:
«Հիմա տեխնիկական համագործակցությունն անչափ դինամիկ է զարգանում, Ռուսաստանի հետ ստորագրվել են եւ նախատեսվում են ստորագրել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների նոր պայմանագրեր: Դե, որպես Ռազմաարդյունաբերական կոմիտե՝ մենք զբաղվում ենք այդ համագործակցության ռազմաարդյունաբերական ասպեկտով: Մենք Հայաստանի եւ Ռուսաստանի ձեռնարկությունների միջեւ կապերի զարգացման մշակումներ ունենք, եւ արդեն այս ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլեր կան»,- հայտարարեց նա:
Քերոբյանը խոսել է նաեւ արտադրանքի մասին, որը Հայաստանը համաժողով է բերել՝ «Պատիրոտ» կենտրոն: Նրա խոսքով՝ երկրի վահանակին ներկայացված են Հայաստանի ՌԱՀ ընկերությունների քառորդ մասը:
«Ներկայացված է ամենատարբեր սպեկտրի արտադրանք՝ զինվորական հանդերձանք (զինվորական համազգեստ, զրահաբաճկոններ, զինվորական կոշիկ), հրազեն, ռազմամթերք, ներկայացված է նաեւ միանգամայն նոր տեխնիկա՝ ջերմատեսներ, օպտիկա, լազերային եւ ռադիոտեղորոշման սարքավորումներ»,- նշեց Հայաստանի ՌԱՀ նախագահը:
Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը համաժողովը դիտարկում է որպես արդյունավետ հարթակ, որտեղ կարելի է տարբեր երկրների հետ միջազգային համագործակցության մասին պայմանավորվել:
««Բանակ» համաժողովը մենք դիտարկում ենք որպես ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման առավել արդյունավետ միջոց ոչ միայն ՌԴ-ի, այլ նաեւ այն երկրների հետ, որոնք ավանդաբար մասնակցում են այս համաժողովի աշխատանքներին: Ապագայում պարտադիր մտադիր ենք մասնակցել այս համաժողովի հետագա աշխատանքներին, եւ ակնկալում ենք «Բանակի» ձեւաչափի հետագա զարգացումը»,- ասել է Ավետիք Քերոբյանը:
«Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովն անցկացվում է հունիսի 25-ից հունիսի 30-ը ԶՈՒ «Պատրիոտ» կենտրոնում Կուբինկա օդանավակայանում եւ Ալաբինո զորավարժարանում, ինչպես նաեւ բոլոր ռազմական շրջաններում եւ Հյուսիսային նավատորմում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ