Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Փրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել են Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին Դուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետ Երևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը Ամերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումը Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Քննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-Իրան

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստան

Վարիկոզ հիվանդություն. որո՞նք են պատճառներն ու բուժման ձևերը

Երակների վարիկոզ լայնացումն արտահայտվում է անոթի պատերի հանգուցանման, պարկաձև լայնացումներով և փականային անբավարարությամբ։ Այն երակային ամենատարածված պաթոլոգիաներից է, և հիմնականում հանդիպում է ստորին վերջույթներում։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ այս հիվանդությունն առավել տարածում ունի կանանց շրջանում, քան տղամարդկանց։ Կարևոր է ուշադիր լինել, հետևել նախանշաններին, դիմել համապատասխան մասնագետի հետագա բարդություններից խուսափելու համար։
Երակային ու զարկերակային համակարգին վերաբերող պրակտիկապես բոլոր վիրահատությունները կատարվում են Վլ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնում։
Այստեղ բարձրակարգ մասնագետի, ժամանակակից մեթոդների շնորհիվ ցանկացած առողջական խնդիր պրոֆեսիոնալ լուծում է ստանում։
Զրուցել ենք Վլ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնի անոթային ու լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, անոթային վիրաբույժ բ.գ.թ. Տիգրան Քամալյանի հետ։
-Պարոն Քամալյան, ինչպե՞ս տարբերել վարիկոզ հիվանդության ախտանշանները։
- Հաճախակի նկատվող հոգնածություն, ոտքերի ծանրություն, ծակծկոցներ, այտուցվածություն, երակների ակնառու լայնացվածություն, անոթային աստղիկներ, ցավեր հատկապես օրվա երկրորդ կեսին, մաշկի գունափոխում, չլավացող վերքեր, երբեմն դիտարկվող գիշերային մկանային ջղաձգումներ, վարիկոզի հիմնական ախտանշանները սրանք են։ Եթե կան թվարկված ախտանշանները անոթաբանին դիմելը պարտադիր է և հրատապ։
-Վարիկոզի առաջացման հիմնական պատճառները որո՞նք են ու ինչի կարող է հանգեցնել բժշկին ուշացումով դիմելը:
- Վարիկոզ հիվանդությունը ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն է, որի զարգացման համար պետք է լինեն նպաստող գործոններ կյանքի ընթացքում։ Այդ գործոնները տարբեր են՝ հորմոնալ խախտումներ, հղիություն, քաշի ավելացում, ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, սխալ նստելու դիրքեր, որոշակի դեղորայքներ, անգամ անհարմար հագուստ։
- Վարիկոզ հիվանդությանն ունի զարգացման 6 կլինիկական փուլ՝ սկսած զրոյականից, երբ հիվանդը մշտական հոգնածություն է զգում, սական չկան տեսանելի փոփոխություններ: Ըստ փուլերի՝ ի հայտ են գալիս մազանոթային ցանցեր, այտուցներ եւ ֆիզիոլոգիական խանգարումներ, երակներն են դուրս ցցվում: Վարիկոզի բարդացումներից են վերջույթներում արյան սնուցման խանգարումները՝ տրոֆիկ փոփոխությունները: Սնուցման խանգարումները սկսվում են երրորդ փուլի վերջից, երբ արյան շրջանառությանը խոչընդոտող այտուցներ են ի հայտ գալիս: Չորրոդ փուլում մաշկի գույնը փոխվում է՝ բաց շագանակագույնից մինչև մեծ տարածության վրա սևացած մաշկ: Մաշկն ու ենթամաշկային ճարպային շերտը սկսում են քայքայվել, ատրոֆիայի ենթարկվել, բարակել, ու մի օր ծակվում է, դառնում տրոֆիկ խոց, տրոֆիկ խոցը վեցերորդ փուլն է: Վարիկոզի զարգացման չորրորդ փուլն արդեն համարվում է անվերադարձ փոփոխությունների փուլ, երբ մաշկի փոփոխված գույնն այլևս չի վերականգնվի, անկախ արված բուժումից:
Այս բոլոր բարդությունից խուսափելու համար անոթային վիրաբույժի պետք է դիմել հնարավորինս վաղ, այդ դեպքում միայն կկարողանանք վարիկոզը բուժել պակաս տրավմատիկ մեթոդներով ու հիմնավոր:
Ի դեպ, եթե արյան մակարդելիությունը բարձր է և կա երակների վարիկոզ, ապա մեծ է երակում նաև թրոմբ առաջանալու հավանականությունը: Թրոմբը կամ թրոմբոֆլեբիտը վարիկոզ հիվանդության բարդություններից է, երբ արյան բարձր մակարդելիության պատճառով ենթամաշկային երակներում առաջանում են արյան մակարդուկներ և խցանում անոթի լուսանցքը: Երակների լայնացած հանգույցները սկսում են կարմրել, կոշտանալ, ցավել, մակարդուկները կարող են նաև տարածվել վերևի, ներքևի, աջ կամ ձախ ճյուղերի մեջ, և վտանգ կա, որ արյան մակարդուկները արյան հոսքի հետ կարող են պոկվել ու հասնել թոքային զարկերակ: Թոքի զարկերակի հիմնական ցողունի խցանումը կարող է բերել մահվան, իսկ ճյուղերի խցանման կլինիկական պատկերը նման է թոքաբորբին այն տարբերությամբ, որ գրեթե միշտ լինում է արյունախխում: Բուժումը նույնպես նման է թոքաբորբի բուժմանը, միայն թե պացիենտը նաև հակամակարդիչ դեղորայք է ընդունում:
-Ի՞նչ մեթոդներ եք Դուք առաջարկում վարիկոզը հաղթահարելու համար։
- Վլ.Ավագյանի անվ. բժշկական կենտրոնում՝ վարիկոզ հիվանդության ժամանակ, բարձր արդյունավետությամբ կատարվում է ներերակային լազերային կոագուլյացիա դեռ 2006 թվականից: Անոթի ներսի պատի և արյան վրա լազերային ազդեցության ներքո, լուսային էներգիան կլանվում և տարածվում է հեմոգլոբինով, որի արդյունքում անոթի պատերը ենթարկվում են ջերմային ախտահարման, կպչում են իրար և այն դադարում է գործել: Լազերային միջամտության ժամանակ այլ հյուսվածքներին վնաս չի հասցվում ու ազատվում ենք միայն հիվանդ երակներից: Այսինքն լազերային կոագուլյացիայի դեպքում պացիենտն ավելի արագ է վերականգնվում, իսկ հիմնական երակային ցողունները չեն հեռացվում:
Վարիկոզի բուժման քիչ ինվազիվ մեթոդ է սկլերոթերապիան, որը մենք կիրառում ենք հիվանդության սկզբնական փուլերում։ Այն ոչ վիրահատական պրոցեդուրա է, որի ժամանակ լայնացած երակում ներարկվում է սկլերոզանտ՝ հատուկ դեղորայք, որը վնասում է երակի պատի ներքին շերտը, ինչի արդյունքում առաջանում են կպումներ, անոթի լուսանցքը խցանվում է, այդ անոթը աստիճանաբար վերածվում է շարակցական հյուսվածքի և քայքայվում օրգանզիմի կողմից։ Սկլերոթերապիան ամբուլատոր բուժման եղանակ է, օգտագործվում է մազանոթներ, մազանոթային ցանցեր, աստղիկներ վերացնելու համար, իրականացվում է վիրակապարանի պայմաններում առանց պառկելու, առանց ստացիոնարի, առանց ռեժիմի սահմանափակման:
Սկլերոթերապիան երբեմն օգտագործվում է նաև որպես վիրահատության մի փուլ, երբ խոշոր երակների վիրահատության ժամանակ հանդիպում են մեկ- երկու փոքր ու միջին ճյուղեր, որոնց համար չարժե կտրվածքներ անել: Տիրապետելով այս մեթոդին՝ մենք վիրահատությունները կարողանում ենք կազմակերպել այնպես, որ բաց կտրվածքները հնարավորինս քիչ լինեն, և մեր պացիենտները հնարավորինս շուտ ապաքինվեն:
Վիրահատական հիմնական եղանակները կիրառվում են ենթամաշկային երակների խնդիրների պարագայում: Վլ.Ավագյանի անվ. բժշկական կենտրոնը սկսել է կիրառել նոր մեթոդ՝ պակաս ինվազիվ, առավել նուրբ՝ բիոսոսինձը:
Սա անոթային խնդրի լուծման անփոխարինելի ու ժամանակակից միջոց է: Չկա ցավազրկման անհրաժեշտություն, ընդամենը տեղային ցավազրկմամբ երակի մեջ անցկացվում է հատուկ կատետր, ու լցվում է այս նյութը: Այսպիսով չգործող, լայնացած երակի պատերը պարզապես սոսնձվում են՝ կանխելով թրոմբոտիկ բարդությունները եւ այլ ռիսկեր:

Մենք կիրառում ենք նաև ռադիոալիքային աբլացիայի մեթոդը, որը ևս քիչ ինվանզիվ վիրահատական մեթոդ է, որն իրականացվում է սոնոգրաֆիկ հսկողությամբ ու թույլ է տալիս պացիենտին ժամեր անց վերադառնալ իր առօրյա կյանքին:

-Ում մոտ է հատկապես առավել հաճախ հանդիպում վարիկոզը ու ի՞նչ խորհուրդներ կտաք վարիկոզի կանխարգելման համար
Ռիսկի խմբում են բոլոր նրանք, ովքեր աշխատանքի բերումով ստիպված ժամերով շարունակ գտնվում են անշարժ նստած կամ կանգնած վիճակում: Դրանք գրասենյակային աշխատողներ են, վարսավիրները, խոհարարները, վաճառողները, վիրաբույժները, գործարանային աշխատողները։ Ռիսկի խմբում են նաև այն մարդիկ, ովքեր աշխատում են տաք միջավայրում՝ խոհանոց, փուռ, սաունաներ, գործարաններ, որտեղ վառարաններ կան:
Եթե խոսենք խորհուրդներից, ապա դրանք շատ են
 եթե ստիպված եք երկար ժամանակ անշարժ նստած աշխատել, ապա նստած տեղում կրունկները բարձրացրեք ու իջեցրեք, առանց թաթերը գետնից պոկելու,կամ հակառակը թաթերը բարձրացրեք առանց կրունկները գետնից պոկելու,
 սեղանի տակ մի քիչ բարձր աթոռակ տեղավորեք, ոտքերը վրան դնելու համար,
 տանը նստելիս կամ պառկելիս ոտքերի տակ բարձ դրեք
 խուսափեք սեղմող հագուստ, գուլպաներ կրելուց,
 խուսափեք ոտքը ոտքին գցելուց, ոտքերը տակը ծալած նստելուց,
 քաշն ու խոլեստերինը պահպանեք նորմայի սահմաններում,
 խուսափեք շատ տաք ջրով լողանալուց և տաք վաննաներից,
 վարեք հնարավորինս ավելի ակտիվ առողջ ապրելակերպ:

-Խոսենք պացիենտի հետ աշխատելու նրբությունների մասին։
- Պացիենտին առողջական լուրջ խնդիրների մասին հաղորդելը ենթադրում է նախ հոգեբանական նուրբ մոտեցում: Ամեն հիվանդի առանձնակի մոտեցում պետք է ցուցաբերես՝ երբեմն պարզ ու ուղիղ տեղեկացնելով, երբեմն՝ հեռվից գալով խնդրին։ Վերջույթի հեռացման անհրաժեշտության մասին «ծանր» տեղեկությունը հաղորդելու ամենաճիշտ մեթոդը այն է, երբ փորձում ենք պատճառը բացատրել: Իսկ պլանային վիրահատության դեպքում հիվանդը պետք է հասկանա՝ իրեն ինչ ես առաջարկում:
Համբերատար բացատրում եմ, սխեմաներով նկարագրում, նշում շտկելու տարբերակները: Անգամ գանգրենայի ժամանակ ներկայացնում ենք վիճակն ու մեր առաջ ծառացած խնդիրները: Մենք փորձում ենք անդամահատման վիրահատության ժամանակ փրկել ամեն սանտիմետրը, փորձում ենք հասկանալ՝ մինչեւ վերջույթի ո՞ր մասն է սնուցումը խանգարված: Ու հիվանդը պետք է վստահ լինի, որ ամեն ինչ արվում է իր համար ու արվում է առավելագույնս լավ:
Ամենակարեւորը՝ հիվանդին որեւէ հարցում չխաբելն է: Հարկավոր է նրան հնարավորինս բացատրել խնդիրը: Անպայման պետք է գտնել համապատասխան բառեր: Եթե հիվանդը քեզ վստահեց ու հավատաց՝ դա արդեն գործի կեսն է: