Խոշոր հարկատուների տարօրինակ հարկային վճարումները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը չնչին փոփոխությունների է ենթարկվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկի հիմնական առաջատարները պահպանել են իրենց դիրքերը: Խոշոր հարկատուների մեծ մասն ավելացրել է հարկային վճարումները, մի մասը` նվազեցրել, իսկ մի քանիսն էլ չեն հայտնվել ցանկի առաջին տասնյակում:
Ուշագրավ է, որ 4-րդ տեղը զբաղեցնող ՀԷՑ-ին հաջորդում է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել է ցանկի 5-րդ տեղը` վճարելով 4 մլրդ 295 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր 2 մլրդ 494 մլն դրամ հարկ ու տուրք: Ստացվում է, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը գրեթե կրկնապատկել է հարկային պարտավորությունները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...