Որ հիվանդությունները կարող են հանգեցնել ավելորդ քաշի քաշի կուտակման
Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, որը սովորաբար պայմանավորված է լինում սխալ սննդակարգով ու ֆիզիկական ակտիվության պակասով, սակայն լինում են դեպքեր, երբ քաշի ավելացման պատճառ են դառնում որոշակի հիվանդությունները: Մասնագետները նշել են, թե որ հիվանդությունները կարող են հանգեցնել քաշի ավելացման:
Առաջին հերթին մարմնի զանգվածի ավելացմանն են նպաստում հորմոնալ ֆոնի խանգարումները: Այնուամենայնիվ, ներզատաբանները (էնդոկրինոլոգ) նախազգուշացնում են, որ քաշի ավելացման պատճառ կարող են դառնալ ցանկացած օրգանի հիվանդությունները:
Մյուս տարածված պատճառներից են վահանագեղձի հետ կապված խնդիրները, որոնք ուղեկցվում են բորբոքային գործընթացներով ու հորմոնների մակարդակի նվազմամբ: Նման խանգարումների դեպքում քաշի ավելացման հետ մեկտեղ նկատվում են նաև այտուցներ:
Մակերիկամների, ինչպես նաև հիպոթալամուսի ու հիպոֆիզի հետ կապված խնդիրները նույնպես կարող են նպաստել քաշի ավելացմանը: Առաջինի դեպքում ավելորդ քաշը պայմանավորված է լինում կորտիզոլ հորմոնի բարձր մակարդակով, իսկ երկորդի դեպքում՝ հիպոֆիզի աշխատանքի խանգարումներով: Հարկ է հիշել, որ նման հիվանդությունների դեպքում հարկավոր է անհապաղ սկսել բուժումը:
Քաշի նվազմանը կարող են խանգարել անգամ գինեկոլոգիական հիվանդությունները, ինչպիսին են ձվարանների աշխատանքի խանգարումը կամ անհրաժեշտ հորմոնների պակասը: Նման դեպքերում մասնագետները հորդորում են անպայման ստուգել նաև հորմոնալ ֆոնը և միայն համապատասխան անալիզներից հետո սկսել բուժումը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...