Իրանը չի նահանջի Ամերիկայի «դաժան պատժամիջոցների եւ վիրավորանքների» առջեւ. Խամենեի
Թրամփի վարչակազմի բանակցությունների կոչը ԱՄՆ հնարքն է իրանցի ժողովրդին զինաթափելու եւ «երկրի իշխանության տարրերը» վերացնելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, փոխանցում է PressTV-ն:
«Չկարողանալով ճնշման միջոցով իր նպատակին հասնել՝ հակառակորդն առաջ է քաշում բանակցությունների մասին առաջարկը՝ ենթադրելով, որ իրանցի ազգը պարզամիտ է, եւ հայտարարելով, որ «իրանցի ազգը պետք է առաջընթացի հասնի»»,- ասել է այաթոլլահ Խամենեին: Նրա խոսքով՝ իրանցի ազգը «հաստատապես առաջընթացի կհասնի, բայց [դա տեղի կունենա] առանց ձեզ եւ այն պայմանով, որ դուք նրան չեք մոտենա»:
Նա նշել է, որ Իրանի հզորությունից վախենալով՝ ամերիկացիները հիմա փորձում են Իրանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, որպեսզի կարողանան խլել «ե՛ւ այդ զենքը, ե՛ւ իշխանության տարրը» եւ երկրին վնաս հասցնեն: Նրա խոսքով՝ եթե Թեհրանն ընդունի առաջարկը եւ ենթարկվի Վաշինգտոնի պահանջներին, ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի, որ վնաս հասցնի ազգին, եթե Իրանն այդ առաջարկը մերժի, ԱՄՆ-ն կշարունակի ճնշում գործադրել, ինչպես նաեւ անցկացնել իսլամի դեմ իր քաղաքական ու քարոզչական արշավը: Խամենեին նշել է, որ իրանցի ազգը չի նահանջի Ամերիկայի «դաժան պատժամիջոցների եւ վիրավորանքների» առջեւ եւ կշարունակի ընթանալ առաջընթացի ու բարգավաճման ճանապարհով:
«Աշխարհի ամենաատելի եւ արատավոր կառավարությունը, որը կանգնած է պատերազմների, խռովությունների եւ այլ երկրների շահագործման հետեւում, ամեն օր մեղադրանքներ է առաջ քաշում եւ վիրավորում Իրանի արժանապատիվ ազգին: «Սակայն իրանցի ազգը չի կոտրվի այդպիսի նողկալի միջոցներով եւ չի նահանջի»,- հայտարարել է այաթոլլահ Խամենեին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի