Բոլորը շատ լավ պատկերացնում են՝ ում մասին է խոսքը. Արթուր Վանեցյանը` սևազգեստների մասի
Չեմ նշել, որ շատ հայտնի են սևազգեստները, նշել եմ, որ բոլորը շատ լավ պատկերացնում են՝ ում մասին է խոսքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով «սևազգեստների» վերաբերյալ հարցին:
«Թողնում եմ դա յուրաքանչյուրի հայեցողությանը՝ իրենք որոշեն, թե ովքեր են սևազգեստները: Իսկ ՀՀ-ի ոստիկանությունը մշտապես կատարում է իր գործառույթները և մշտապես ԶԼՄ-ներով լուսաբանվում է իրենց կատարված աշխատանքները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ կառավարության նիստերից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձել էր, իր բնորոշմամբ, բռնություն քարոզողների դեմ պայքարին: «Այդ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբչկան» կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի»,– ասել էր Նիկոլ Փաշինյանը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ