Ստեփանի վերադարձը. Ամերիկայից Արմեն Ջիգարխանյանի մոտ է ժամանել որդին
Արմեն Ջիգարխանյանի Facebook-ի պաշտոնական խմբում կադրեր են հրապարակվել հոր ու որդու սրտառուչ հանդիպումից։ Ըստ ամենայնի՝ ԱՄՆ-ից Ստեփանի ժամանումը դերասանին հանկարծակի է բերել, քանի որ սեղանին կարելի է տեսնել միայն բատոն, թեյ, աղցան եւ նրբերշիկ, որն Արմեն Բորիսովիչը շատ է սիրում։ Սակայն կարեւորն անկեղծ զգացմունքներն են, գրում է Dni.ru-ն։

Ստեփանը մեծացել է Արմեն Բորիսովիչի կողքին, ընկերական հարաբերություններ ունեցել քրոջ հետ, նրանք միասին վերապրել են Արմեն Բորիսովիչի դստեր կորուստը, եւ դա այն է, ինչի վրա հիմնված են նրանց հարաբերությունների։ Ստեփանը մինչ այժմ չի կարողանում առանց ձայնի թրթիռի խոսել ընտանիքում ողբերգական օրերի մասին։
Դա լսել են բոլորը, երբ հեռարձակվում էր նրա հարցազրուցը։ «Աստղած տա, շփման ուրախությունը որքան հնարավոր է, երկար տեւի», «Լավ տղա, արժանի որդի», «Որքան հաճելի է նրանց միասին տեսնել»,- գրել են դերասանի բազմաթիվ երկրպագուներ։

Նշենք, որ Ստեփան Արմենովիչ Ջիգարխանյանը ծնվելուց հետո կրել է Ստեփան Ալեքսանդրովիչ Գրիգորյան անունը։ Նրա հայրը՝ Ալեքսանդր Գրիգորյանն է՝ Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնի ստեղծագործական ղեկավարը։ Սակայն Ստեփանը նրա հետ հարաբերություններ չի պահպանել, քանի որ մայրը՝ Տատյանա Վլասովան, դեմ է եղել։

Ստեփան Արմենովիչը մանուկ հասակում նկարահանվել է ֆիլմերում, որոշ ժամանակ խաղացել բեմում, աշխատել որպես մոդել, ավարտվել Մոսկվայի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Այնտեղ Սեփանը գտել է իր կոչումն անսապսելի ոլորտում՝ դարձել է պոկերի պրոֆեսիոնալ խաղացող։


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ