Ձկնաբուծարանում ոչ մի այն գողացված ձկան կեր, այլև թմրանյութ ու զենք հայտնաբերվեց
Օրերս ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Սիս համայնքի մի բնակիչ ձեռք է բերել գողացված ձկներ ու ձկան կերեր: Ինչպես հայտնում են ոստիկանությունից՝ հունիսի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկություն կատարեցին Սիս համայնքի մի ձկնաբուծարանում: Արդյունքում՝ պահեստարաններից երկուսում հայտնաբերվեցին 44 պարկ տարբեր տեսակի ու քաշի ձկան կերեր:
Բացի այդ, քարե շինության ննջասենյակից հայտնաբերվեց դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածներով 7 թղթե փաթեթներ և պոլիեթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն սերմանման զանգված:
Նույն հասցեի կիսակառույց ջերմատնից հայտնաբերվեց կանեփի մշակված 47 թուփ:
Բացի այդ, սեփականատերը Սիս գյուղի իր առանձնատնից ոստիկաններին ներկայացրեց ևս 15 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով և նույն զանգվածով տարա: Նա ներկայացրեց նաև մեկփողանի, 12 մմ տրամաչափերի, գործարանային համարներով երկու հրացան, ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, 10 հատ փամփուշտ:
Ըստ ձնկաբուծարանի սեփականատիրոջ հայտարարության՝ փաթեթներում կանեփ թմրամիջոց է, ինքն է մշակել անձամբ օգտագործելու համար:
Սեփականատերը ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես և ապօրինի զենք ու ռազմամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ