Վահե Գրիգորյանը քննարկում է ունեցել Հրայր Թովմասյանի հետ
Ես իմ գործընկերների հետ քննարկումների մեջ եմ, երբ այս ամենը վերջանա, բոլոր հարցերի պատասխանները կլինեն, ես հիմա սխալ եմ համարում որեւէ մեկնաբանություն անելը։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակով էր այսօր ՍԴ–ում՝ դատավորի՞, թե՞ նախագահի։
«ՍԴ անդամների հետ եւ երեկ եմ հանդիպել, եւ այսօր եմ խոսել։ Քննարկում եմ ունեցել նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ»,–նշեց նա։
Հարցին՝ Հրայր Թովմասյանի հետ հանդիպումը կառուցողակա՞ն էր, Վահե Գրիգորյանը նշեց. «Կարծում եմ կառուցողական էր»։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին արված իր հայտարարությունը գործընկերների հետ առանձին զրույցների ընթացքում է քննարկում։
Հարցին՝ ՍԴ–ն հիմա ճգնաժամի՞ մեջ է, նա պատասխանեց. «Իմ ասածները ուժի մեջ են»։
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։ Ավելի ուշ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը այլեւս Սահմանադրական դատարանի դատավոր չէ եւ չի էլ եղել այդպիսին:
Ըստ պատգամավորի՝ ոստիկանությունը չպետք է թույլ տա ոչ դատավորին մուտք գործել ՍԴ–ի վարչական տարածք։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ