Ես ուզում եմ, որ մենք չունենանք դատավորներ, որոնց ականջներում «ժուչոկ» է դրած. Զոհրաբյան
Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանի մասին:
«Դուք գնում եք այնտեղ, որին, ըստ ամենայնի, վերապահվելու է վեթինգի գործընթացի իրականացումը: Մենք հավատում ենք, որ Դուք անձամբ այդ վեթինգն անցնելու եք: Ես վստահ եմ, որ Ձեր ընտրության վրա կանգ են առել հենց այն պատճառով, որ Դուք այդ վեթինգն անցնելու եք: Բայց արդյո՞ք դա բավարար պայման է լինել միայն ազնիվ, անկաշառ՝ նման պատասխանատու պաշտոն ստանձնելու համար: Գոնե Դուք պետք է ունենայիք այդ «վիժնը», գործիքակազմի պատկերացումը, թե Հայաստանում ինչպես պետք է իրականացվի վեթինգը: Ես ուզում եմ, որ մենք չունենանք կաշառակեր դատավորներ, դատավորներ, որոնց ականջներում «ժուչոկ» է դրած, և դա ուղղակի կապված է նախագահականի կամ կառավարության հետ, որոնք ամենապրիմիտիվ դատական վճիռը կայացնելու ունակություն չունեն, որովհետև նրանց ներսում նստած է ստրուկը»,- ասաց Զոհրաբյանը:
Միաժամանակ նա նշեց, որ չի ցանկանում, որպեսզի վեթինգը վերածվի «վհուկների որսի»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ