Վահե Գրիգորյանը մեզ հետ հանդիպում չի նախաձեռնել. ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյան
ՍԴ-ում այսօր աշխատակարգային նիստ է տեղի ունեցել, որին չի մասնակցել միայն մեկ դատավոր. նիստը կայացել է սահմանված ընթացակարգով: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը:
Նա ասաց, որ այդ նիստում ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը չի քննարկվել. «Աշխատանքային նիստերն ունեն կոնկրետ օրակարգեր, այդ օրակարգերով մենք մեր աշխատանքն իրականացրել ենք»:
Արեւիկ Պետրոսյանը հավելեց, որ Վահե Գրիգորյանը իրենց հետ հանդիպում չի նախաձեռնել. «Եթե լինի, մենք գործընկերներ ենք, կտեսնենք, թե ինչ է ասում»:
Նա չցանկացավ մեկնաբանել Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ նշելով, որ եթե անհրաժեշտություն լինի մեկնաբանություն ներկայացնել, դատարանով ամբողջական դիրքորոշում կներկայացնեն:
«Վահե Գրիգորյանը ցանկություն է ունեցել իր դիրքորոշումներն արտահայտել, կարտահայտի, կքննարկենք, կհասկանանք: Կտեսնենք, թե ինչպես կշարժվենք առաջ»,-ասաց ՍԴ անդամը:
Այդ ժամանակ Արեւիկ Պետրոսյանին մոտեցավ մի մարդ եւ հայտարարեց. «ՍԴ-ն կարված էր Սերժ Սարգսյանի հագով եւ դուք բոլորդ կամակատարի նման ծառայում էիք նրան: Հիմա չեք փորձո՞ւմ հրաժարվել»:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 21-ին, ՍԴ-ն աշխատակարգային նիստում կայացրել է մի քանի որոշումները: Մասնավորապես, ՍԴ-ն քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումներից երկուսը, իսկ մեկը մերժել է:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ