«Նրան սպանում են». Բարի Ալիբասովի բժշկի շոկային հայտարարությունը
Բարի Ալիբասովը հիվանդանոցից վաղաժամ դուրս գրվելուց հետո առողջությունը վերականգնում է տանը։ Նա ֆիզիկապես աստիճանաբար վերականգնվում է, սակայն հոգեկան առողջությունն անհանգստություն է առաջացնում. պրոդյուսերը չի ճանաչում մարդկանց, շփոթում է ամսաթվեր ու իրադարձություններ, ապրում հորինված հանգամանքներում։ Նույնիսկ որոշել է փոխել կտակը։
Դա վախեցրել է Ալիբասովի վաղեմի ընկերոջը՝ բժիշկ-սննդաբան Մարիատ Մուխինային։ Երբ նա այցելել է Ալիբասովին, տհաճ տեսարանի է ականատես եղել. երեկոյան Բարի Կարիմովիչը տանը միայնակ էր։ Նա չէր հասկանում՝ որտեղ է գտնվում։ Մուխինան կարծում է, որ պրոդյուսերն անհրաժեշտ բուժում չի ստանում, որը նշանակվել է բժիշկների կողմից։
Նա զանգահարել է Լիդիա Ֆեսոսեեւա-Շուշկինային, որն այժմ բարձր ճնշման պատճառով կլինիկայում է գտնվում, օգնականներին, ինչպես նաեւ շտապ օգնություն, որպեսզի նրանք պրոդյուսերին ներարկում անեն։ Ավելին, նրան թվացել է, որ Ալիբասովին բնակարանում բռնությամբ են պահում։ Մուխնայի եւ Ալիբասովի ներկայացուցիչների միջեւ կոնֆլիկտ է առաջացել, եւ վերջիններս ոստիկանություն են կանչել՝ Մուխնային խաբեբա անվանելով։ Կանչով ժամանած բժիշկները Բարի Ալիբասովից անալիզներ են վերցնել՝ հոգեմետ նյութերի առկայությունը ստուգելու համար։
«Երեկ այցի եմ գնացել Բարի Ալիբասովին եւ բոլոր օգնականներին բացահայտել եմ նրանում, որ նրան չեն բուժում։ Հիվանդանոցում իմ հիվանդին ստորագրությամբ են թողել այն մասին, որ նա բուժումը կշարունակի տանը։ Ամեն ինչ գրված է ըստ րոպեների։ Բայց ես իմ աչքերով եմ տեսել, որ նրան չեմ բուժում, չեն կերակրում, ոչ մի խնամք չկա։ Թանկարժեք դեղորայքի փոխարեն Բարիին էժանագին անալոգ են տալիս, դոզավորմանը չեն հետեւում։ Առողջացումը երկարում է, եւ նրա վիճակը ցանկացած պահի կարող է ավելի վատանալ։ Ալիբասովը պետք է ստանա դեղամիջոցը, որը կանխարգելում է կերակրափողի նեղացումը, բայց նա չի ստանում այդ ներարկումները։ Փաստացիորեն Բարիին դանդաղ սպանում են»,- հայտարարել է Մարիատ Մուխինան։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ