Թբիլիսիում ավերել են «Վրացական երազանքի» գրասենյակը
Թբիլիսիի խորհրդարանի մոտ հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար Վրաստանի ՆԳՆ-ն կիրառել է ջրցաններ, ռետինե փամփուշտներ, զրահամեքենա, հրշեջ մեքենա եւ լուսաձայնային նռնակներ, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ ցույցը օրենքի շրջանակից դուրս է եկել, եւ ցուցարարները ոստիկանների պահանջներին չեն ենթարկվել: Գերատեսչությունից հայտնել էին, որ իրենք որոշել են «հարկադրանքի համաչափ հատուկ միջոցներ» օգտագործվել ֆիզիկական դիմակայությունը կանխելու համար:
Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը հայտնում է, որ ցուցարարները ավերել են Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող «Վրացական երազանքի» գրասենյակը: Դրանց բացի, ցույցի մի քանի մասնակիցներ փողոցում այրել են «Վրացական երազանք» կուսակցության դրոշը:
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ լրագրողները եւ օպերատորները Ռուսթավելի պողոտայում ցույցը լուսաբանելիս տուժել են հատուկջոկատայինների արձակած ռետինե փամփուշտներից:
Տուժածների թվում է Reuters-ի Հարավային Կովկասի թղթակից Մակա Անտիձեն, On.ge լրատվամիջոցի լրագրողներ Գվանցա Նեմսաձեն եւ Աննա Վախտանգաձեն, ինչպես նաեւ «Ռուսթավի 2»-ի օպերատորները:
«Փիրվելի» հեռուսաալիքի տեղեկություններով՝ խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել են Վրաստանի Առաջին ալիքի 3 օպերատոր եւ մեկ լրագրող: Նրանցից երկուսին բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում, երկուսին տեղափոխել են հիվանդանոց միջին ծանրության վնասվածքներով:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի