«Վեթինգային» դրամաշնորհ Եվրոպայից. Հնարավոր է նաեւ դատավորների աշխատավարձը բարձրացվեն
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԵՄ-ից մոտ 17 մլն դոլար է տրամադրվելու դատաիրավական համակարգում բարեփոխումներն ապահովելու համար: Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, վեթինգի ու անցումային արդարադատության հետ կապված ձգձգումները պայմանավորված են այդ գումարի տրամադրման ուշացման փաստով:
Ըստ նույն տեղեկությունների, նշյալ ոլորտի բարեփոխումների ուղղությամբ հնարավոր է ևս 13 մլն դոլարի ներգրավում, չի բացառվում՝ շատ արտոնյալ վարկի տեսքով:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է, որ այդ գումարների հաշվին նաև դատավորների աշխատավարձները բարձրացվեն: Ի դեպ, երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀում դատական իրապես անկախ համակարգ չենք կարող ունենալ՝ առանց դատավորների աշխատավարձը բարձրացնելու մինչև 2,5-3 միլիոն դրամ, բայց դա պետք է անել մեր միջազգային դոնոր գործընկերների աջակցությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...