10-15 օրերի ընթացքում կերեւա․ Ֆլեշի Բարսեղը՝ բենզինի գնի նվազման մասին
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը հերքում է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե օրերս խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը տուգանել է իրեն պատականող բենզալցակայանը՝ հարկային տարում երրորդ անգամ ՀԴՄ կտրոն չտպելու համար։ Այսօր՝ դատարանում լրագրողների հետ զրույցում Բեգլարյանը հայտարարեց, որ տեղեկությունը ճիշտ չէ։
Անդրադառնալով բենզինի թանկացմանը, Բեգլարյանը նշեց, որ դա պայմանավորված է միջազգային գներով. «Ցանկալի է, որ միջազգային գներն իջնեն եւ մենք մեր հաճախորդների համար մատչելի գներ սահմանենք, հուսով ենք մինչեւ ամսվա վերջ, եկող ամսվա սկիզբ միջազգային շուկայում կլինեն փոփոխություններ։ Կա ինֆորմացիա, որ Ամերիկան պետք է հայտարարի իր պահեսները բաց թողնելու մասին, կերեւա 10-15 օրերի ընթացքում»,-ասաց նա։
Անդադառնալով բենզինի շուկայում նոր ընկերությունների ի հայտ գալուն, Բեգլարյանն ասաց. «Մանր-մունր ընկերություններ կան, տարբեր տեղերից բերում են, միշտ էլ ասել եմ, դաշտը ազատ է, ով ուզում է՝ կարող է բերել, բացարձակ ոչ մի խոչընդոտ չկա»:
Հարցին, թե հեղափոությունից հետո իր բիզնեսը բարգավաճե՞լ է, թե ոչ, նա պատասխանեց, որ դա բիզնես գաղտնիք է եւ չի կարող ասել։
Նշենք, որ բենզինի գինը տարեսկզբից թանկացել է 30-40 դրամով։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...