Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ մեղադրվող հայն անհետ կորել է
Մոսկվայի մարզի Պուտիլկովո գյուղում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկն անհետ կորել է: Նշենք, որ այդ միջադեպի հետևանքով մահացել է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը:
Կորած երիտասարդի հայրը՝ Ռոմիկ Հայրապետյանը, դիմել է ոստիկանություն՝ որդու նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։
Հովհաննես Հայրապետյանը, որը կասկածվում է նախկին հատուկջոկատայինի սպանության մեջ, միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել։
«Չի բացառվում, որ նա մահացել է ստացած վնասվածքներից։ Հնարավոր է, նրան ձերբակալել են, բայց թաքցնում են։ Քննչական մարմինները, հնարավոր է, սպասում են մինչև հանրային հետաքրքրությունը նվազի։ Վնասվածքները թաքցնել անհնար է, դրանք կատարվածի պատկերն ամբողջությամբ փոխում են»,- «Московский комсомолец»-ին մեկնաբանել է Հովհաննես Հայրապետյանի փաստաբան Կարեն Ներսիսյանը։
Փաստաբանի խոսքերով՝ Հովհաննես Հայրապետյանին, ամենայն հավանականությամբ, կրակել է մահացած հատուկջոկատայինը, քանի որ միայն նա է զենք ունեցել։
Հովհաննես Հայրապետյանը միջադեպին մասնակցել է իր եղբայրների՝ Համլետի և Հրանտի հետ։ Նրանք նշելիս են եղել Հրանտի ծննդյան օրը։
Համլետ և Հրանտ Հայրապետյանները ներկայումս կալանավորված են։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...