Արմեն Սողոյան. Քանի դեռ հիվանդանոցներում ստվերային փող է պտտվում, ապահովագրական մեխանիզմը չի աշխատելու
Հայկական Բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ
Նախկինում միշտ պետությունը անազնիվ խաղ է խաղացել. բժիշկներին մղել է առաջին գիծ, ու թիկունքում իր քաղաքական շահն է տարել: Այսինքն՝ ամեն ինչի մեղավորը բժիշկներն են լինում, ոչ մեկ չի ասում՝ բժիշկը որ փող է վերցնում, ինչի՞ է վերցնում: Հիմա լավ է, որ պետությունն ուզում է ազնիվ խաղալ: Ազնիվ խաղալու համար պետք է հետևյալը. եթե հիվանդանոցում բժիշկը ստանում է 100 000 կամ 120 000 դրամ աշխատավարձ, ինչ մեխանիզմ, ֆինանս ուզում ես դիր, այդ ծառայությունը չի իրականացվելու որակյալ: Հետևաբար որևէ մեխանիզմ չի աշխատի, եթե առողջապահական կազմակերպությունները չգան որոշակի վիճակի, այսինքն՝ հստակ կանոնակարգված չլինի բժշկի դերը հիվանդանոցում,պոլիկլինիկայում և ընդհանրապես առողջապահության մեջ: Մենք համոզված ենք, որ կենտրոնում պետք է լինի բժիշկը, մնացած բոլորը պիտի սպասարկեն բժշկին՝ տնօրեն կլինի, նախարար կլինի, սանիտար կլինի… Ի վերջո հարց լուծողը բժիշկն է: Բայց այսօր բժիշկը ամենացածր վիճակում է, որովհետև կուժն ու կուլան ջարդվում է նրա վրա: Եվ երկրորդը՝ այսօր շատ քիչ հիվանդանոցներ կան, որտեղ «սպիտակ» է փողը պտտվում, ամբոջը ստվերային փող է պտտվում: Իհարկե, այդպես չի կարող որևէ լավ մեխանիզմ լինել: Ճիշտ է, քննարկման բուն թեման ապահովագրությունն է, բայց այդ ապահովագրությունը ի վերջո պիտի գա հասնի ինչ-որ օղակի, որտեղ եթե հարաբերությունները կանոնակարգված չեն, հստակեցված չեն, ցանկացած ամենալավ մեխանիզմ փչանալու է, չի աշխատելու՝ ուզում է պետական լինի, ուզում է մասնավոր լինի, թեկուզ աշխարհի ամենալավ մասնագետները գան:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...