Իմ աշխատանքային փորձը բավական է Արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար. նորանշանակ նախարար
Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը բավարար է համարում իր աշխատանքային փորձը արդարադատության ոլորտում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Բադասյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն իսկ նախանշվել են դատական համակարգի բարեփոխումների ուղղությունները:
Բադասյանի կարծիքով՝ իր տարիքային առանձնահատկությունները որևէ կերպ չեն ազդելու նախարարությունը կառավարելու արդյունավետության վրա:
«Ավելի փոքր տարիքում նաև մասնավոր ոլորտում եմ հաջողություններ ունեցել, մասնավորապես՝ առաջատար փաստաբանական գրասենյակներից մեկում եղել եմ բաժնետեր-գործընկեր ընդամենը մեկ տարվա գործունեությունից հետո:
Այնպես որ, կարծում եմ, բավական է իմ աշխատանքային փորձն արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար, որովհետև մասնավոր ոլորտում աշխատելով՝ ծանոթ եմ թե դատարանների, և թե պետական ոլորտի խնդիրներին»,- ասաց Բադասյանը:
Անդրադառնալով նրան, թե ինչ տեսակետ ունի դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի մասին՝ Բադասյանը նշեց, որ վարչապետը սպառիչ պարզաբանել է, թե ինչ նպատակ էր հետապնդում ակցիան։ «Կարծում եմ, որ դա դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու գործիք չէր»,- հավելեց նա:
«Արդյո՞ք վեթթինգը միակ ճանապարհն էր դատական համակարգը բարեփոխելու և չկա այլ գործիքակազմ, որով հնարավոր է դա անել»,- հարցին նորանշանակ նախարարը պատասխանեց. «Անկախ դատական համակարգ ունենալու համար դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...