Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում. նախարար
Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում եւ այդ նպատակով Բաքուն հսկայական գումարներ է ծախսում:
Հունիսի 19-ին ԱԺ նիստին այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին: Պատգամավորը մասնավորապես նշեց, որ Ադրբեջանը, բացի ռազմական բյուջեի համար ծախսած մեծ գումարներից, նաեւ մեծ գումարներ է ծախսում պատմության խեղաթյուրման համար:
«Արդեն հայտարարություններ են արվում այն մասին, որ Երեւանը եւ անգամ Թբիլիսին հնուց Արդբեջանի պատմական տարածքներն են եղել եւ գրավվել են օտարերկրացիների կողմից:
Ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը հայկական մշակութային ժառանգության պահպանման համար», - հետաքրքվեց Կոստանյանը: Ի պատասխան, Պապիկյանն ասաց, որ Բաքվի գործողություններին արձագանքելու համար Հայաստանի իշխանությունները չպետք է հատկացնեն եւ լրացուցիչ միջոցներ ծախսեն, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա:
«Պատմությունը եւ տարածքն ինքնին ապացուցում են, որ դրանք բոլորը մեր պատմական հողերն են, մեր պատմական հայրենիքը:
Մենք միայն խնդիր ունենք աշխարհի ռուսալեզու հատվածին մեր տեսակետը ներկայացնելու հետ: Մեր քարոզչությունը չի զիջում ադրբեջանականին, քանի որ մեր դիրքերը ուժեղ են: Բայց, այնուամենայնիվ, այո, մեր առջեւ լրացուցիչ խնդիր կա՝ տարածել մեր դիրքորոշումը», -ասաց նախարարը:
Պապիկյանի խոսքով՝ հայկական կողմը իր սեփականությունը պատշաճ ներկայացնելու խնդիր ունի:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...