Հայաստանը ծրագրում է մոտ 1,5 մլրդ դոլարի նոր վարկեր ներգրավել. ֆիննախ
Հայաստանը ծրագրում է նոր վարկային միջոցներ ներգրավել եւ, համաձայն գործող համաձայնագրերի, հնարավորություն ունի ստանալու մոտ 1,5 մլրդ դոլար։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, 2018-ի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 19-ին ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին։
Նախարարի խոսքով՝ այդ գումարը նախնական քննարկման փուլում է։ «Մենք ընդհանրապես առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ պետք է մտածել ոչ թե վարկերի մարման մասին՝ հարկային միջոցների կիրառմամբ, այլ մեր ներգրաված փոխառությունների եւ դրանց կիրառման միջոցով ստեղծել տնտեսության այնպիսի աճ, որպեսզի դրանց տեսակարար կշիռը եւ ազդեցության աստիճանը հասցվեն նվազագույնի։ Այսինքն՝ մենք չենք սահմանափակվի նոր վարկով, նոր փոխառությունների ներգրավման հնարավորությամբ, այլ պարզապես կջանանք բարձրացնել դրա կառավարելիության մակարդակը, եւ դա չի պահանջի մեզնից մեծ ջանքեր»,- պարզաբանել է Ջանջուղազյանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...