Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի «կորտեժը» վթարի է ենթարկել տարեց կնոջ. վիճակը ծանր է (լուսանկար)
37-ամյա Քեյթ Միդլթոնը եւ 36-ամյա արքայազն Ուիլյամը մեկնում էին Վինձորում կայանալիք ասպետական բարձրագույն շքանշանի միջոցառմանը, երբ նրանց «կորտեժը» վթարի է ենթարկվել։
Բրիտանացի ոստիկանը, որն ուղեկցել է Քեմբրիջի դքսերին, Լոնդոնի փողոցում վթարի է ենթարկել տարեց կնոջ։ 83-ամյա Իրեն Մեյորն անցնում էր ճանապարհը, երբ հայտնվել է մոտոցիկլետի անիվներ տակ, որը ճանապարհն ազատում էր արքայազնի մեքենայի համար։
Կնոջը ծանր վիճակով տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Նրան հոսպիտալացրել են բազմաթիվ վնասվածքներով ու կոտրվածքներով։
Ականատեսները Daily Mail-ին պատմել են, որ բրիտանուհին «հայտնվել էր գետնին, եւ բժիշկները միանգամից սկսել են օգնություն ցուցաբերել», իսկ ոստիկանական մոտոցիկլետը «ընկած էր գետնին ճանապարհի հարեւանությամբ»։
Քեյթն ու Ուիլյամը «խորը ցավ եւ անհանգստություն են արտահայտել»՝ իմանալով տեղի ունեցածի մասին։ Դուքսերը հիվանդանոց ծաղիկներ են ուղարկել, կապ հաստատել կնոջ ընտանիքի հետ եւ ծրագրում են այցելել նրան, երբ բժիշկները թույլ կտան։
Ավելի վաղ համացանցում քննարկել են միջոցառման կադրերը։ Օգտատերերի ուշադրությունը գրավել էր Քեյթ Միդլթոնի եւ Լետիցիայի մասնակցությամբ հոլովակը։ Քեմբրիջի դքսուհուն մեղադրել էին Իսպանիայի թագուհու նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մեջ։
Երեկ՝ հունիսի 18-ին, Եղիսաբեթ Երկրորդն ներկա է եղել Royal Ascot 2019-ին։ Քեյթ Միդլթոնն ընտրել է միջին երկարության կապույտ, եթերային զգեստ, որը հիացրել է բրիտանացիներին։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...