Որքա՞ն են պարգևատրվել ԱԺ պատգամավորները 2019 թ. ընթացքում
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ պարգևավճար են ստանում ոչ միայն գործադիր իշխանության պաշտոնյաները, այլ նաև ՀՀ ԱԺ պատգամավորները: Ի դեպ, ըստ մեր տվյալների, նախկինում պատգամավորները պարգևավճարներ չեն ստացել: Այս տեղեկությունը ճշտելու համար գրավոր հարցում էինք ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով նշել, թե որքանով է հավաստի այն և եթե հավաստի է, ապա ինչ չափի պարգևավճարի մասին է խոսքը, ի՞նչ միջոցներից է տրամադրվում այդ պարգևավճարը և ինչ պարբերականությամբ է այն տրամադրվելու:
ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան մասնավորաբար նշել են. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովին ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին. 2017 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից 73 հոգի ստացել է պարգևատրում ընդամենը 33.077.880 ՀՀ դրամի, 2018 թվականի ընթացքում՝ 89 հոգի՝ ընդամենը 61.675.550 ՀՀ դրամի չափով: 2019 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովին ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին (ֆոնդից)՝ ամսական պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...