Երբ թասիբից խոսում է թասիբ չունեցողը
Երբ դատական համակարգի առկա վիճակից, բարեփոխումներից, քաղաքականությունից խոսում է մի մարդ, որը հեռու է այդ ոլորտներից, պարզ է, որ հավանականությունը մեծ է, որ թույլ կտա ոչ ճիշտ արտահայտություններ եւ անգամ կոպիտ վրիպումներ: Այստեղ որեւէ դատապարտելի ոչինչ չկա: Դատապարտելին այն է, որ դեռ հերիք չէ, որ ոլորտից հեռու մեկը դատողություն է անում, դեռ մի բան էլ նոր տերերին դուր գալու համար վիրավորանքներ է թույլ տալիս:
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը որոշել է համալրել ներկա իշխանություններին քծնողներին եւ Ռոբերտ Քոչարյանի դեմ խոսողների ջոկատը եւ այդ շրջանակներում հյուրընկալվելով լրատվամիջոցներից մեկին, իրեն թույլ է տվել բազմաթիվ ոճ ճիշտ արտահայտություններ, բայց դրանց մենք չենք անդրադառնա:
Խոսենք խնդրի բարոյական կողմի մասին: Ռեժիսորը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին բազմաթիվ պատվերներ է ստացել նախագահականից եւ նկարահանել քարոզչական հոլովակներ, հանկարծ որոշել է քննադատել նույն Ռոբերտ Քոչարյանին:
Քննադատելը նորմալ կդիտվեր, բայց երբ սահման է անցնում եւ էժանագին վիրավորանքների անցնում, խոսում թասիբից, ապա ստիպված պետք է ասենք, որ թասիբից չի կարող խոսել անթասիբ մարդը:
Անթասիբ է նա, ով ժամանակին պատվերի շրջանակներում, գումար աշխատելու տենչանքից ելնելով համագործակցում է մեկի հետ, իսկ երբ այդ մեկը խնդիրներ է ունենում, շտապում է հաճոյանալ նոր տերերին եւ վիրավորում նրան, ում համար քարոզչական հոլովակներ էր նկարահանում:
Մենք մեզ թույլ չենք տա նրան իր իսկ ոճով խորհուրդ տալ ինքն իրեն գնդակահարել, քանի որ ինքնասպանությունը կամ դրան դրդելը ծանրագույն մեղք է, բայց Հրանտ Վարդանյանին կհորդորեինք նույն կամ մեկ այլ լրատվամիջոցի օգնությամբ հանրությանը բացատրել, թե ինչու այն ժամանակ, տարիներ առաջ չէր ասում այն, ինչ ասում է հիմա, թե՞ նա նման է Վայնշետյնի կողմից բռնության ենթարկված կանանց, որոնք իրենց դեմ կատարված (իրականում չկատարված) արարքների մասին սկսել են հիշել տասը կամ քսան տարի հետո:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am
եթե նա թասիբ ունենար, ինքն իրեն պիտի գնդակահարեր, գործը չպետք է հասներ դատավարության»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...