Ադրբեջանի պաշտպանության նախարարն անհեթեթաբար բերնից թռցրել է
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն անհեթեթաբար բերնից թռցրել է։
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։ Մայիսի 22-ին ադրբեջանական մամուլը՝ հղում կատարելով ԱՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությանը, տարածել է հաղորդագրություն այն մասին, որ նախարար Հասանովն այցելել է սահմանամերձ շրջան։ Ինչպես հետեում է հաղորդագրությունից, նախարարն այցելել է «ճակատի տարբեր ուղղություններում տեղակայված առաջնագծի զորամասեր», ստուգել դրանց մարտական պատրաստվածության մակարդակը, հետեւել Հայաստանի զինված ուժերի առաջնադիրքերին եւ «ստացված տվյալների հիման վրա տվել համապատասխան ցուցում՝ անհապաղ կասեցնել, հրազենային բոլոր միջոցների կիրառմամբ, հակառակորդի սադրանքներ կատարելու փորձերը»։
Այս հայտարարությունը մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ հայկական ԶՈւ-ն հետեւել է նախարարին ուղեւորության ընթացքում, եւ վախեցած Հասանովը հեռացել է առաջնագծից։ Բաքվում զայրացել են այս պնդումից եւ, հավանաբար, մոռացել, թե ինչի մասին է խոսքը։
Եվ ահա հիմա Զաքիր Հասանովը հայտարարել է, որ այցելել է զորամասեր Բեյլագանի շրջանում, որը ղարաբաղյան ճակատի գծից հեռու է 35-38 կիլոմետր։ «Ինչ զենքով են հայերը հետեւել ինձ, որ վախեցրել են, եւ ես հեռացել եմ ճակատի գծից։ Հայկական բանակում չկա այնպիսի զենք, որը կրակում է 35 կիլոմետր հեռավորության վրա»,- անվերապահորեն ասել է Հասանովը՝ մեկնաբանելով Արմեն Գրիգորյանի ասածը։
Այնինչ, «դեպքի վայրում» կատարված լուսանկարներում միանշանակ պատկերված է մի ինչ-որ «ճակատամերձ տեղանք», իսկ ինքը՝ նախարարը, սաղավարտով եւ զրահաբաճկոնով է։ Այստեղից եզրակացություն՝ կամ նախարարը սովորության համաձայն ստել է, կամ ադրբեջանական բանակում նման շոուները՝ «ճակատ այցելություններով», այդպես էլ պետք է լինեին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի