Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Փրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել են Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին Դուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետ Երևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը Ամերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումը Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Քննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-Իրան

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստան

Որոշ ուժեր Հայաստանում նպաստում են մեր պոտենցիալի իմիջի խեղաթյուրմանը. վարչապետ

Որոշ ուժեր Հայաստանում ավելի շատ են նպաստում մեր պոտենցիալի իմիջի խեղաթյուրմանը, քան հակառակորդները։ Այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա հավաքի ընթացքում հունիսի 18-ին ասաց Հայաստանի վարչապետ, ՀԽ անդամ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կարելի է արձանագրել, որ յուրաքանչյուր հայ հուզական կապ ունի Հիմնադրամի հետ։ «Դա կարելի է հասկանալ, եթե անցնես Ղարաբաղն ու Հայաստանը միացնող ճանապարհով, ինչպես նաեւ կառուցված դպրոցներով ու մանկապարտեզներով։ Այս ամենը ցուցադրում է այն, թե ինչ կարեւոր առաքելություն է կատարում Հիմնադրամն ավելի քան 25 տարվա գործունեության ընթացքում»,- նշել է նա։


Փաշինյանն ավելացրել է, որ նոր ժամանակներում կիրառվում են նոր մոտեցումներ Հիմնադրամի աշխատանքում, ինչի համար հարկավոր է գնահատել նաեւ գործունեության հակառակ կողմը։ «Կոնկրետ դրվագներ Հիմնադրամի գործունեության մեջ հանգեցրել են նրան, որ սկսվել է մի ինչ-որ միստիֆիկացիա։ Խոսելով հայկական պոտենցիալի մասին՝ ամբողջ աշխարհում նկատի ունեն լուրջ ազդեցությունը։ Բայց մենք պետք է գնահատենք, թե ինչ բացասական ազդեցություն է ունեցել Հիմնադրամի գործունեությունը հայկական պոտենցիալի իմիջի վրա։ Մենք ամեն տարի հավաքում ենք 15, 20, 25 միլիոն դոլար, որոնք ծախսվում են շատ կարեւոր ծրագրերի վրա, սակայն արտաքին ուժերը միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի դիմակայեն հայկական ազդեցությանը։ Կարեւոր է ոչ միայն այս կամ այն կազմակերպության գործունեությունն ինքը, այլ նաեւ այն, թե դրանք ինչ ազդեցություն են գործում հայության իմիջի վրա»,- ավելացրել է նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կարեւոր է, որպեսզի ամեն մեկն իրապես գնահատի այն, թե ինչ խնդիրներ գոյություն ունեն, այդ թվում կոռուպցիայի եւ չարաշահումների ոլորտում։ «Հարկավոր է փոխել մարդկանց ընկալումը։ Նրանք պետք է հասկանան, որ Հիմնադրամի բյուջեում ներդրում կատարելով ներդրում են անում համազգային բյուջեում, ինչպես նաեւ հարկերի վճարումը բյուջեին քաղաքացիների կողմից պետք է ընկալվի որպես ներդրում իրենց կյանքում, այլ ոչ թե կորուստ։ Պետք է փոխել փիլիսոփայությունը։ Արդյունքը պետք է ավելի տեսանելի լինի, իսկ ճանապարհը, որը կառուցվում է Հիմնադրամի միջոցով, լինի զարգացման միջոց, այլ ոչ թե պարզապես ասֆալտ»,- ասաց վարչապետը։

Նա նշել է, որ պետք է հաշվի առնել. XXI դարում մարտահրավերները դառնում են ավելի լուրջ, եւ ողջ հայության արձագանքը պետք է համապատասխան լինի։ «Նախագահները եւ կառավարություններն անցողիկ են, իսկ ժողովուրդն ու Հայրենիքը՝ հավերժ։ Մենք պետք է դառնանք մեր ժողովրդի ու մեր պետության հավերժության երաշխավորը։ Բոլոր խնդիրները պետք է լուծվեն այսօր»,- ամփոփել է նա։

Նշենք, որ Երեւանում հունիսի 18-ին ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա հավաքը։