Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Փրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել են Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին Դուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետ Երևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը Ամերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումը Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Քննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-Իրան

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Մամուլ

«Սառնարանի» սառույցը կրկին սկսել է հալվել. իրավիճակը գլորվում է դեպի նոր պատերազմ. Գրիգորի Տրոֆիմչուկը՝ ԼՂ խնդրի մասին

«Ժամանակը» գրում է. «Իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընդհանրապես Արցախի հարցի շուրջ գնալով սրվում է։ Ըստ էության, այսօր տեղի է ունենում այն, ինչ վաղուց կանխատեսվում էր։

Հայաստանում նախորդ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ադրբեջանի ղեկավարությունը հույս ուներ, թե Հայաստանի նոր ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի հարցում կանի այնպիսի զիջումներ, որոնք ակնկալում է Բաքուն, կամ այսպես ասած՝ ավելի «կառուցողական» կլինի, քան Հայաստանի նախկին իշխող վարչակազմը։ Թե ի՞նչ է պատկերացնում ադրբեջանական կողմը՝ ասելով «կառուցողական», դա, իհարկե, այլ հարց է։

Բոլոր դեպքերում այս մթնոլորտում նախորդ տարվա սեպտեմբերից սկսվեցին ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի նոր ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Մասնավորապես, Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը բանավոր կերպով պայմանավորվեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը սահմանագծում իջեցնելու ուղղությամբ։ Սրանից հետո լարվածությունը քաղաքական և ռազմական մակարդակներում զգալիորեն նվազեց, սկսվեց ջերմացման, ակտիվ շփումների փուլ, որի ընթացքում, սակայն, ակնհայտ դարձավ, որ Երևանը և Բաքուն սկզբունքորեն հակադիր դիրքորոշումներ ունեն և՛ բանակցությունների ձևաչափի, և՛ հիմնախնդրի կարգավորման բովանդակային հարցերի շուրջ։ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ չի պատրաստվում անտրամաբանական զիջումներ անել և ընդհանրապես խոսել փոխզիջումների մասին, քանի դեռ Ադրբեջանն ինքը չի պատասխանել այդ հարցին՝ պատրա՞ստ է փոխզիջումների գնալ, թե՞ ոչ։

Վիեննայում մարտի 29-ին Փաշինյանի և Ալիևի միջև Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած առաջին պաշտոնական հանդիպումից հետո հակասությունները Երևանի և Բաքվի միջև սկսեցին ավելի սրվել։ Հայկական կողմը պնդում էր, որ պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը, որը հաստատվել է 1990-ականներին, և Արցախի իշխանությունների ներկայացուցիչները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, իսկ Բաքուն հայտարարում էր, որ Ադրբեջանը «սկզբունքորեն դեմ է» դրան։

Այս խորապատկերին սկսեց սրվել նաև ռազմական հռետորաբանությունը Երևանի և Բաքվի միջև, և վերջին երկու շաբաթվա ընթացքում շուրջ 9 ամսվա կտրվածքով գրանցվեցին առաջին զոհերը թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերից։

Հրադադարի ռեժիմի խախտումները հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում ինտենսիվացել էին դեռևս մայիսի սկզբներից։ Սրա հիմնական պատճառներից մեկը, վերլուծաբանների կարծիքով, մայիսյան տոների հետ կապված միջոցառումների անցկացումն էր ՀՀ-ում և Արցախում։ Ադրբեջանական զինուժն այս ժամանակաշրջանում ավանդաբար ռազմական սադրանքների է դիմում՝ մեր «տոնը փչացնելու» հույսով։ Հետո մայիսի 27-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ այնուհետև մեկնելով Ստեփանակերտ և Բաքու։ Մայիսի 30-ին, երբ Մինսկի խմբի համանախագահներն ամփոփում էին իրենց այցի արդյունքները՝ խորը մտահոգություն հայտնելով սահմանային լարվածության աճի կապակցությամբ, ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց ադրբեջանական զինուժի մայոր, գումարտակի հրամանատար Ագիլ Օմարովի զոհվելու մասին, ինչից հետո Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն կոչ արեց ադրբեջանցի դիպուկահարներին «լիկվիդացնել Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Տոնոյանին»։

Հունիսի 1-ին Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի արձակած մահացու կրակոցից զոհվեց ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանը։ Հայկական զինուժը հայ զինվորի վրեժը լուծեց դրանից մեկ շաբաթ անց՝ հունիսի 9-ին։ Բայց մի քանի օր անց՝ հունիսի 13-ին, կրկին ցավալի լուր ստացվեց Արցախից այն մասին, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արտյոմ Խաչատրյանը, որն, ըստ սոցցանցերում արված որոշ գրառումների, ընդամենը մեկ ամիս անց պիտի զորացրվեր բանակից։

Թեմայի շուրջ «Ժամանակ»-ի զրուցակիցն է «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը։

– Պարոն Տրոֆիմչուկ, ինչո՞վ եք բացատրում լարվածության սրացումը շփման գծում:

– Նոր լարվածությունը շփման գծում սկսել է նկատվել ոչ թե ընթացիկ տարվա մայիսի վերջին, այլ 2016 թ. վերջին, որից ամիսներ առաջ՝ ապրիլին, տեղի էր ունեցել ռազմական հայտնի բռնկումը: Դրանից արդեն շատ երկար ժամանակ է անցել, բայց քանի որ նույն թվականին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների որոշումները կյանքի չեն կոչվել, այդ պատճառով էլ իրավիճակը ավտոմատ կերպով գլորվում է դեպի լիարժեք պատերազմ: Հիշեցնեմ, որ Ապրիլյան պատերազմից հետո հաջողվել է ընդամենը հրադադար հաստատել, և այդ թվում՝ շնորհիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի հակամարտությունը ժամանակավորապես «սառեցվեց»:

Եվ ահա, «սառնարանի» սառույցը կրկին սկսել է հալվել: Իսկ միջազգային դիտորդները այս իրավիճակում ոչինչ չեն կարողանում անել, անօգուտ են, քանի որ թե՛ Բաքուն և թե՛ Երևանը վերջին օրերին պարբերաբար հաղորդում են արտաքին աշխարհին այն մասին, թե ինչ հարված է իրենց ուղղությամբ հասցրել հակառակորդը, թշնամին: Ընդ որում, դիտորդները ոչ մի անգամ չփորձեցին պատասխանատվությունը դնել ո՛չ հայկական, ոչ էլ ադրբեջանական բանակի վրա, որևէ հետաքննություն չանցկացրեցին պատճառների ու հետևանքների մասին: Այդ դեպքում ո՞ւմ են պետք նման դիտորդները, եթե նրանք ի վիճակի չեն կանխել հակամարտության էսկալացիան, որն արդեն ակնհայտ է բոլորին: Հավանաբար ճիշտ է Ադրբեջանը, երբ դժգոհում է ԵԱՀԿ Մինսկի խմբից: Այդ պատճառով էլ Բաքուն ու Երևանը կշարունակեն հետագայում էլ թվարկել իրենց զոհված զինվորների ազգանունները՝ որևէ հույս չունենալով հասկանալու, թե ինչ է կատարվում արդեն ոչ թե պարզապես շփման, այլ կրակի գծում: Հետևյալ պատճառները՝ ա) ժամանակավոր հրադադարի բնական ավարտը, բ) դիտորդների կողմից իրավիճակը ձևականորեն հսկելու անիմաստությունը, իրավիճակը գլորում են դեպի նոր պատերազմ: Իսկ այս անվերահսկելի վակուումի համար թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը կարող են միմյանց մեղադրել անվերջ, դա բոլորն էլ հասկանում են:

– Այստեղ մեկ այլ կարևոր հարց կա. եթե հակամարտող կողմերը միմյանց պատժելու, իրենց զոհերի համար վրեժ լուծելու մոտեցմամբ են առաջնորդվում, այսինքն՝ մեկը համարժեք պատասխան է տալիս, մյուսը պատասխանում է, և այսպես շարունակ, ապա սա չի՞ բերի նրան, որ այս մանր փոխհրաձգությունները, դիպուկահարների «մենամարտերը» աստիճանաբար վերափոխվեն ավելի լայն ռազմական բախումների՝ տեղական կամ նույնիսկ լայնամասշտաբ մակարդակով, այսինքն՝ բերեն հակամարտության վերսկսման:

– Իրադարձությունների նման զարգացումը ուշ թե շուտ, բնականաբար, բերելու է զինված բախումների: 2016 թ. գագաթաժողովների չիրագործված համաձայնություններից զատ՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ Բաքվում խիստ բացասաբար են գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ղարաբաղյան բանակցությունների մասին՝ սկսած այն պահից, երբ նա ասաց, որ «մենք չենք պատրաստվում քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը»: Ադրբեջանական կողմը կարծում է, որ իրեն խաբել են, և բանակցությունների այս եռամյա ցիկլը (սկսած 2016 թ. ապրիլից) անիմաստ է անցել, այդ իսկ պատճառով դժվար թե ադրբեջանական բանակն իրեն զսպի, քանի որ կարծում է, որ արդարությունն իր կողմն է, իրենք չափից ավելի երկար են սպասել:

Բայց տակտիկական բախտն առայժմ Հայաստանի կողմից է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, միջազգային դիտորդներն իրենց այնպես են պահում, կարծես թե ոչինչ չեն նկատում: Բայց հարկավոր է հասկանալ, թե ինչ է կատարվում, հասկանալ բոլոր այս սպառնալիքները քաղաքական և ռազմական հոգեբանության տեսանկյունից: Երբ չափից ավելի շատ բանավոր սպառնալիքներ են հնչեցվում, դրանք շատ հազվադեպ են վերափոխվում իրական գործերի և հարվածների: Ուժգնությամբ իսկական հարվածը հասցվում է լիակատար լռության պայմաններում՝ խաղաղասիրական հայտարարությունների քողի տակ: Ցանկացած կողմ, որն անընդհատ սպառնում է իր թշնամուն, ոչ թե իր ուժն է ցույց տալիս, այլ թուլությունը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: