ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյայի նիստերը: Օրակարգում երեք տասնյակից ավելի հարցեր են:
ԱԺ նիստը մեկնարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցով: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
ԱԺ-ն կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունը Արարատի և Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը և խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ: Օրակարգում են մի քանի տասնյակ նախագծեր երկրորդ ընթերցմամբ, այդ թվում նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի մեծ փաթեթը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...