Լրատվամիջոցները ցույց են տվել՝ ինչպես են ապրում Ուկրաինայի նախագահ Զելենսկիի ծնողները (լուսանկարներ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ծնողները բնակվում են Կրիվոյ Ռոգում՝ խորհրդային բազմաբնակարան շենքերից մեկի 4-սենյականոց բնակարանում, գրում է Tengrinews.kz-ը, որի թղթակից Ժաննա Նուրլանովան այցելել է նախագահի ծնողներին:
Ուկրաինայի նախագահի ծնողները պատմել են, որ իրենց որդին բազմիցս առաջարկել է իրենց տեղափոխվել Կիև, սակայն իրենք չեն ցանկանում տեղափոխվել:
Հարցին՝ ինչպես նախագահ դաստիարակել, ծնողները պատասխանել են. «Մենք Վովային ոչ թե որպես նախագահ ենք դաստիարակել, այլ որպես մարդ»:
Նրանք նշել են, որ Զելենսկիի երդմնակալության արարողության օրը նրանք գտնվել են խորհրդարանում՝ Ուկրաինայի նախկին նախագահների կողքին նստած:
«Ես թույլ մարդ չեմ, բայց արտասվեցի»,- ասել է հայրը՝ Ալեքսանդր Զելենսկին:
Ըստ ծնողների՝ այժմ իրենք այդքան էլ հաճախ հեռախոսով չեն զրուցում՝ նախագահի զբաղվածության պատճառով:
Հարցին, թե ֆինանսապես նախագահն օգնում է արդյոք ծնողներին, Վլադիմիր Զելենսկիի հայրն ասել է. «Ես վատ չեմ վաստակում (դասավանդում է բուհում - tert.am), ես թոշակ եմ ստանում: Նա մեզ միշտ առաջարկում է, էլ մեքենա էր ուզում գնել, էլ Կիև էր կանչում: Ես չեմ ցանկանում, բայց նա ամռանն իր հաշվին մեզ ուղարկում է հանգստանալու, իմ ատամներն է գցել: Ես համեստ մարդ եմ, նման բաների կողմնակից չեմ: Մեզ ի՞նչ է պետք՝ առողջություն և վերջ»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի հայրն ասել էր, որ կդադարի հարգել որդուն, եթե նա չկատարի նախընտրական խոստումները:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...