ԵՄ-ը կարող է դադարեցնել անվիզա ռեժիմը որոշ երկրների համար
Եվրամիության հետ անվիզա ռեժիմ ունեցող երկրներից ապաստանի հայցորդների աճող թվաքականի հետ կապված՝ Եվրահանձնաժողովը սպառնացել է պատասխան միջոցներ կիրառել։ Եթե գործընթացը շարունակվի, ԵՄ-ը կարող է դադարեցնել անվիզա ռեժիմը որոշ երկրների համար, ասել է ԵՄ միգրացիայի եւ ներքին գործերի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հունիսի 17-ին, տեղեկացնում է DW-ն։
Ավրամոպուլոսի խոսքով՝ միջոցները կարող են վերաբերել Արեւմտյան Բալկանների եւ Լատինական Ամերիկայի երկրներին։ «Մեր ուղերձը այն պետություններին, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մտնել ԵՄ, պարզ է. այդ առավելությունը պաշտպանելը ձեր պատասխանատվությունն է»,- ընդգծել է եվրահանձնակատարը։ Նա հույս է հայտնել, որ նման ծայրահեղ միջոցներից դեռ կարելի է խուսափել։
Այնինչ, ԵՄ-ում անլեգալ ապաստան փնտրողների թիվը նվազել է 2014 թվականի մակարդակին։ 2019-ի առաջին ամիսներին այն շարունակում էր ընկնել եւ հասել էր 32 400 մարդու՝ նվազելով 31 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։
Միգրացիոն գործընթացների աջակցության եվրոպական բյուրոյի (EASO) տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին գրեթե յուրաքանչյուր չորրորդ հայտարարությունը ԵՄ-ում ապաստարանի մասին տրվել է ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմի համաձայնագիր ունեցող երկրից։
Օրինակ, Վենեսուելայից ապաստան խնդրողների թիվը 2018-ի նույն ժամանակամիջոցի համեմատ ավելացել է 121 տոկոսով եւ հասել 14 257 մարդու, Կոլումբիայից՝ 156 տոկոսով (8097 մարդ), Ալբանիայից՝ 30 տոկոսով (7138 մարդ)։ Դրական պատասխան է ստանում հայցորդների միայն նվազագույն մասը։
Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, տեղեկացվել էր, որ ԵՄ-ում ապաստան խնդրողների ընդհանուր թիվը էապես բարձրացել է։ Հունվարից մինչեւ ապրիլի վերջ 206 հազար 500 մարդ առաջին անգամ ապաստան խնդրելու միջնորդություն է ներկայացրել ԵՄ տարածքում, ինչը 15 տոկոսով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...