«Վերջերս են ծառից իջել եւ սեքսուալ զարգացման առումով հետամնաց են»․ սկանդալային դերասան Պանինը վիրավորել է ռուսներին
Իր էպատաժային պահվածքով հայտնի դերասան Ալեքսեյ Պանինն իր Instagram-ում սկանդալային գրառում է կատարել, որը վերաբերում է ռուսների սեքսուալ զարգացվածության մակարդակին։ Սկանդալային արտիստը նշել է, որ շատ ռուսաստանցիներ նոր են «իջել ծառերից», այդ իսկ պատճառով նման են նախնադարյան մարդկանց։
Դերասանը, որը վերջին տարիներին սեքսուալ բնույթի բազմաթիվ սկանդալային պատմությունների հերոս է դարձել, ռուսաստանցիներին համեմատել է եվրոպացիների հետ։
«Երբ իմ էջում կարդում եմ մեկնաբանություններ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես մեկ օրում ծառից իջել են բազմաթիվ նախնադարյան մարդիկ», - գրել է նա՝ թվարկելով ինտիմի տեսակներն ու նախընտրությունները։ - Հոմոֆոբների մասին անգամ չեմ էլ խոսում։ Յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակությունում դրան դիտարկում եմ, որպես հիմարիկների»։
Պանինը հայտարարել է, որ նման դեպքերում կարելի է միայն «կարեկցել» եւ խորհուրդ տալ ուսումնասիրել մեծահասակների համար նախատեսված կայքեր։ «Ձեզ համար շատ նոր եւ հետաքրքիր բաներ կգտնեք։ Եվ հնարավոր է ավելի բարի դառնաք։ Բարին ընդ ձեզ», - եզրափակել է նա։
Սակայն այսքանով Պանինը չի վերջացրել իր խոսքը եւ 6 ժամ անց կրկին այս թեմայով գրառում է կատարել։ Երեւում է, այլ հետաքրքրություններ, որոնցով կարելի է կիսվել հետեւորդների հետ, դերասանի կյանքում չկան․․․


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...