«Իմ տերիտորիայում ա, պահում եմ». Երևանի փողոցներում առյուծ է զբոսնում (լուսանկարներ)
«Ժող ջան, երեկ Զեյթունում ազատ ֆռֆռացող կորյուն (առյուծի ձագ) եմ տեսել։ Էս ինչ թեմա ա՞: Տեղեկություն կա՞»,- այս մասին համացանցում գրել է կենդանասեր Արեգ Գինոսյանը:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն կենդանին պահվում է Ուլնեցի-Դ. Անհաղթ խաչմերուկում գտնվող գործարանի տարածքում (հավանաբար՝ «Կերամա Մարացի» գործարան): Կենդանուն «պահում» է Անդրանիկ անունով քաղաքացի:
Մենք կապ հաստատեցինք նաև Անդրանիկի հետ, որն ասաց. «Ի՞նչ խնդիր կա, ասենք կենդանի ա, հա իմ մոտ ա, ի՞նչ կա, ի՞նչ խնդիր կա դրա մեջ: Սաղ Հայաստանում պահող շատ կա, տենց բոլորին հարցնում եք, հա՞: Հա՛, ես պահում եմ ու նորմալ պահում, ի՞նչ խնդիր կա չեմ հասկանում: Ազատը ո՞րն ա, իմ տերիտորիայում ա, իմ զավոդն ա, իմ տերիտորիան ա ընդեղ, 2 հա հող ա»:
Վերջինս հրաժարվեց առավել մանրամասներ հայտնել. «Չեմ կարա ցավդ տանեմ, հիմա ես արդեն շատ եմ քո հետ խոսում: Հարգելով որպես մարդ պռոստը խոսում եմ, կարամ վապշե չխոսամ: Եթե լուրջ բան ունեք իմ հետ խոսալու, կարաք հանդիպեք, խոսաք, պրոբլեմ չկա»:
Բացի բազմաթիվ այլ հանգամանքները կապված կենդանու բարեկեցության հետ, փողոցում ազատ զբոսնող առյուծն առաջին հերթին հանրային անվտանգության խնդիր է: Հավելենք, որ կենդանին հավանաբար դեռ իրենից վտանգ չի ներկայացնում հասարակության ներկայացուցիչների համար, սակայն նման իրավիճակն անթույլատրելի է:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...