Համահայկական 7-րդ խաղերի ջահը Վանից ուղեւորվել է Ստեփանակերտ
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունն իրականացրել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման արարողությունը, և այն սկսել է իր ուղևորությունը դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամլո ծառայությունը:
Երևան-Վան թռիչքով հայկական պատվիրակությունը ժամանել է Վան: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը օդանավակայանում դիմավորել են Վանի քաղաքային իշխանության ներկայացուցիչները:
Վանի քաղաքապետ Բեդիա Էրթանը նշել է, որ մարզական, զբոսաշրջային և մշակութային կապերի զարգացմանը կարող են նպաստել համահայկական խաղերը, որոնք համախմբում են աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում ապրող հայերին:
Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ կոմիտեն մտահղացում ունի՝ հաջորդ համահայկական խաղերը կազմակերպել Վանում և Երևանում:
Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենի հետ հանդիպման ժամանակ Իշխան Զաքարյանը քննարկման է դրել համահայկական խաղերի ծրագրով Գյումրի-Կարս քաղաքներում միջոցառումներ անցկացնելու գաղափարը:
Իգդիրի քաղաքապետ Յաշար Աքքուշը, ընդունելով հայկական պատվիրակությանը, ցանկություն է հայտնել, որ սահմանը բացվի, ու հենց նման մարզական խաղերի միջոցով տարբեր բնագավառներում բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն:
Սփյուռքի ջահը վառվել է Մուսան լեռան ստորոտում:
Հայաստանի և Արցախի պետական դրոշների ներքո՝ Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգևոր առաջնորդ, Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի աղոթքով վառվել է ամառային 7-րդ խաղերի ջահը:
Այնուհետեւ ջահը հասել է Մուսա լեռան հերոսամարտի վայրը՝ լեռան գագաթը:
Մուշում պատվիրակությանը ընդունել է քաղաքապետ Ֆեյաթ Ասյան։
Վանի, Մուշի, Իգդիրի և Կարսի քաղաքապետները ընդունել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հրավերը՝ մասնակցելու ամառային 7-րդ խաղերին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...