Լիազորությունների չարաշահում՝ կադաստրում և քաղաքապետարանում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրության առարկա է դարձրել քաղաքացիների բողոքի հիման վրա Երևանի ավագանու նախկին անդամի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքի տարածքում շինարարության վերաբերյալ տեղեկատվությունը:
Ուսումնասիրության շրջանակներում Երևանի քաղաքապետարանից, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչությունից պահանջվել և ստացվել են համապատասխան փաստաթղթեր:
Դրանց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձինք թույլատրել են Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի սեփականատերերի բաժնային, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն հանդիսացող կից հողամասերում շինարարության իրականացումը, ապա կառուցված շինության նկատմամբ կատարել են իրավունքների պետական գրանցում՝ անտեսելով այն հանգամանքը, որ բացակայել են անշարժ գույքի մասն առանձնացնելու վերաբերյալ բազմաբնակարան շենքի սեփականատերերի ժողովի որոշումը, ինչպես նաև քաղաքացուն կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու իրավական հիմքերը: Դրա հետևանքով Երևան համայնքը և շենքի սեփականատերերը զրկվել են շուրջ 122քմ. մակերեսով սեփական գույքը իրենց հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:
Հաշվի առնելով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ նշված դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...