ԲԴԽ եւս մեկ անդամ հրաժարական տվեց. մնացին հինգը
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը քիչ առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ԲԴԽ–ից։
Իր հրաժարականի դիմումում Մեղրյանը խնդրել է խորհրդի առաջիկա նիստում իր լիազորությունները համարել դադարած՝ խորհրդարանական ուժերին տալով հնարավորություն թափանցիկ ընթացակարգով խորհուրդը համալրելու փորձառու, բարձր մասնագիտական որակներ ունեցող, հանրորեն ընկալելի եւ անկախ գործելու ունակությամբ օժտված այլ անդամով։
Մեղրյանը խորհրդի իրավաբան–գիտնական անդամներից էր, նա Բարձրագույն դատական խորհրդի անդամ էր ընտրվել 2018թ. փետրվարի 28-ին Ազգային ժողովի կողմից՝ երեք տարի ժամկետով։ Ներկայումս ԲԴԽ–ում մնացել է հինք անդամ՝ դատավորների կազմից՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Արմեն Բեկթաշյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, իսկ իրավաբան–գիտնական կազմից միայն Հայկ Հովհաննիսյանը։
Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից` հինգը գիտնական–իրավաբաններ են, հինգը՝ դատավորներ։
Այսպիսով՝ ԲԴԽ թափուր մնացած անդամներից երկուսի հարցը պետք է լուծի դատավորների ընդհանուր ժողովը՝ ընտրելով դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ խորհրդի մյուս անդամին՝ պետք է ընտրի Ազգային ժողովը՝ իրավաբան գիտնականների եւ այլ հեղինակավոր իրավաբաններից։
Նշենք, որ նախօրեին հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը։ Ավելի վաղ՝ մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Դանիելյանը: Իսկ 2018թ. հոկտեմբերի 27–ին էլ դադարեցվել էին ԲԴԽ դատավոր անդամ Ռուզաննա Հակոբյանիլիազորությունները։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ներկայումս ժամանակավորապես կատարում է խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...